ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.05.2017 20:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ հայտնի է նրանով, որ ժամանակ առ ժամանակ հայերեն է թարգմանում գաղտնազերծած դիվանագիտական փաստաթղթերը եւ զարմանալի մանրամասներ բացահայտում: Սակայն ամենազարմանալի բացահայտումը նա արել է  վերջերս` պարզվում է, որ մազութային սուլթանատին մշտապես զորակցող Պակիստանը, որն իբր չի ճանաչել ՀՀ անկախությունը, իրականում լավ էլ ճանաչել է. «Պակիստանը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը` որպես պետություն 1992 թվականի մարտի 2-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի թիվ A/RES/46/227 բանաձեւին (բանաձեւը վերաբերում է Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցելուն) դեմ չի եղել, որի հետեւանքով բանաձեւն ընդունել է առանց քվեարկության` անդամ երկրների կոնսենսուսով: Այսինքն` Պակիստանը կարող էր պահանջել քվեարկություն եւ դեմ քվեարկեր Հայաստանի անդամակցությանը (եթե այդքան սկզբունքային էր), սակայն չի արել: Պակիստանը ճանաչել է Հայաստանը` որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, հետեւաբար` անկախ պետություն: Մնացած ամեն ինչ ադրբեջանահաճո պոպուլիզմ է»: 

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն քաղաքական պարադոքսներ սիրում է ոչ միայն վերը հիշատակված քաղաքագետը, այլեւ մեր  ընդդիմադիրները: Բայց զարմանալիորեն նրանց պարադոքսները անալի ու անհամ են ստացվում: Այսպես, «Ելք» խմբակցության անդամ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ հայտարարել է.  «Մենք չպիտի ընդունենք այս իրողությունը որպես փաստ ու համակերպվենք, պետք է պայքարենք: Պայքարի երկու տարբերակ կա, մեկը վրացական տարբերակն է` վարդերի հեղափոխություն եղավ, եւ կոռումպացված երկիրը փոխվեց, մյուս տարբերակը հեղափոխությունն է, որի թե՛ ժամանակներն անցան` տարբեր պատճառներով, եւ թե՛ պահանջարկը չկա, ժողովուրդն այսօր փողոց դուրս չի գալիս, չի ընդվզում այսօր»: Դա նմանվում է փոսն ընկածի մասին հին անեկդոտին, ով ամբողջ օրը ապարդյուն փորձելով դուրս պրծնել փոսից, մտնելուն պես հայտարարում է. «Մի անգամ էլ կփորձեմ, եթե չստացվի` կգնամ տուն»: 

Սակայն ամենապարադոքսալ ձեւով իրեն դրսեւորեց հայոց աշխարհի «գլխավոր էլեկտրիկ» ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ: Ինչպես հայտնի է, «Ելք» խմբակցությունն ամբողջ կազմով խուսափել էր պատգամավորական երդումից, ինչը զարմանալի լինելով հանդերձ, աննախադեպ երեւույթ է ՀՀ քաղաքական պատմության կյանքում: Բայց արի ու տես, որ Մարուքյանը, լինելով խմբակցության ղեկավար, թեեւ չի մասնակցել երդման արարողությանը, բայց թաքուն-թաքուն գնացել եւ ստորագրել է երդում տված պատգամավորների ցուցակում, եւ նրա պատմական ստորագրությունը արձանագրվել է մեր թղթակցի կողմից: Այ-այ-այ, պարոն Մարուքյան, ինչպես կարելի է... Արդյոք դա նման չէ այն տերտերի վարքագծին, որ կշտամբում է մարդկանց` պասի օրով արգելված կերակուր ուտելու համար, բայց ինքը փակ դռների հետեւում պասը բանի տեղ չի դնում:

Մեկ շաբաթ առաջ մեր հայրենակիցները վրդովվել էին, քանզի ԲՐԻՏԱՆԻԱՅԻ դեսպանատունը բարձրացրել էր համասեռամոլների դրոշը: Այդ լպիրշ եւ զզվելի արարքը ավելորդ անգամ չէինք հիշատակի, եթե համացանցում չհայտնաբերվեին հետաքրքիր լուսանկարներ: Այսպես, Ինդոնեզիայի Աչեհ գավառում երկու համասեռամոլներ, ում ոստիկանները բռնացրել էին հենց հանցանքի պահին, հրապարակավ ստացան յուրաքանչյուրը 85-ական մտրակի հարված: Հիմա հարց` համասեռամոլներին այդքան սիրող բրիտանացիք ինչո՞ւ ծիածանագույն դրոշ չէին պարզել Ինդոնեզիայում` իրենց դեսպանատան գլխին: Կամ` Սաուդյան Արաբիայում, ուր համասեռամոլներին պարզապես մահապատժի են ենթարկում:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА