ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախում առաջին անգամ կանցկացվի «Արցախ Էյր Ֆեստ» փառատոն

15.06.2017 15:05 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
Արցախում առաջին անգամ կանցկացվի «Արցախ Էյր Ֆեստ» փառատոն

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը եւ «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագիծը համատեղ հունիսի 17-ին առաջին անգամ Արցախում  անցկացնում են «Արցախ Էյր Ֆեստ»  (Artshakh Air Fest) փառատոնը, որը տեղի կունենա Ստեփանակերտի օդանավակայանում:

Արցախում զինծառայող է զոհվել

«Արցախ Էյր Ֆեստ» փառատոնի  նպատակն է Արցախում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթեւ ավիացիայի ներուժի մասին, աշխուժացնել երիտասարդական կյանքը, նպաստել երիտասարդության ազատ ժամանցի եւ առողջ ապրելակերպի կազմակերպմանն ու խրախուսել հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացումը:

Փառատոնի առաջին մասում միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան Ստեփանակերտի օդանավակայանից կատարել զբոսաշրջային թռիչքներ երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով կամ օդապարիկով: Իսկ երկրորդ մասում` նախատեսված է տոնական համերգ Շուշվա բենդի, «Նեմրա» ռոք խմբի եւ հայտնի DJ-ների մասնակցությամբ:

Փառատոնի ընթացքում կանցկացվեն տարբեր մրցույթներ, որոնց հաղթողները նույն օրը անվճար զբոսաշրջային թռիչքների հնարավորություն կստանան:

 «Արցախ Էյր Ֆեստ» փառատոնին կմասնակցեն պետական կառույցների, մշակույթի, արվեստի ոլորտի, բիզնեսի եւ ԶԼՄ-ների ներկայացուցչիներ, զբոսաշրջիկներ Հայաստանից եւ տարբեր երկրներից:

Նշենք, որ փառատոնի մեկնարկը կտրվի ժամը 17:00-ին:
 

«Yell Extreme Park» նախագիծը 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը եւ խթանել առողջ ապրելակերպը:

«Yell Extreme Park» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաեւ պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր եւ այլն: Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսեց իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ, որոնք ստացան «Ազատ թռիչք Ազատ Արցախում» անվանումը:

«Yell Extreme Park»-ի ներկախոշորագույն նախագիծը Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումն է, որի նպատակով Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում մայիսի 4-ից հունիսի 2-ն անցկացվեց կոլեկտիվ դրամահավաք:

ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կառուցվող աշխարհի ամենաերկար  զիփլայնը կունենա 2680մ երկարություն եւ 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը կտեւի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ:

Արտակարգ պատահարի հետևանքով Արցախում զինվոր է մահացել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА