ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե օրենքը ընդունվեց, պատրաստվեք դժոխքում ապրելուն

26.10.2017 16:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եթե օրենքը ընդունվեց, պատրաստվեք դժոխքում ապրելուն

Փաստաբանների պալատի անդամ, պալատի իրավական հարցերով փորձագետ ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆԸ համոզված է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծում առկա ձեւակերպումները թույլ են տալիս տեղում ընտանեկան բռնություն բնութագրել նաեւ իրականում ընտանեկան բռնություն չհանդիսացող դեպքերը, ապա ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

«Ասենք, «Եվրատեսիլում» հերթական 10-րդ տեղն ունեցանք եւ ի՞նչ...»

«Այստեղ մենք տեսնում ենք կասկածի ցածր չափանիշի ներկայացում, որը թույլ է տալիս ոստիկանությանն իրագործել լուրջ ներգործության միջոցներ անձի նկատմամբ,- ասաց Ա.Խալաթյանը:- Մենք տեսնում ենք խնդիր` կապված անմեղության կանխավարկածի հետ»:

Այսինքն, ըստ Փաստաբանների պալատի անդամի, անձի նկատմամբ լուրջ ներգործության միջոցներ կարող են կիրառվել նաեւ առանց բավարար ապացույցների: Այս առումով Ա.Խալաթյանը միանգամայն իրավացի է: Օրենքի ընդունման դեպքում ոստիկանության ծառայողը նախագծի 16-րդ հոդվածով իր համար սահմանված լիազորությամբ եւ ընտանեկան բռնությունից մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի այս կամ այն անդամին պաշտպանելու կամ ընտանեկան բռնության կանխարգելման պատրվակով (ընդգծում ենք` պատրվակով) կարող է մեր նկատմամբ կայացնել բռնության կիրառման անթույլատրելիության մասին պաշտոնական նախազգուշացում, եթե նույնիսկ մեր ընտանիքի որեւէ անդամի կողմից ընտանեկան բռնության ենթարկված լինելու վերաբերյալ բողոք չունի:

Ավելին. ոստիկանը պաշտոնական նախազգուշացում կարող է կայացնել նույնիսկ այն դեպքում, երբ մեր ընտանիքի այն անդամը, որին համարում է, թե ընտանեկան բռնության է ենթարկվել, հայտարարում է, թե ինքն ընտանեկան բռնության չի ենթարկվել, իր նկատմամբ այդպիսի բռնության նույնիսկ սպառնալիք չի եղել, ինքն ընտանեկան բռնության ենթարկվելու վտանգի տակ չէ:

Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Պաշտոնական նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ առերեւույթ ընտանեկան բռնություն, այդ թվում՝ հոգեբանական եւ տնտեսական, գործադրելու մասին հաղորդում ստացվել կամ ոստիկանության կողմից հայտնաբերվել է առաջին անգամ»: Ընդ որում՝ ուշադրություն դարձրեք, որ սա իմպերատիվ պահանջ է, այսինքն` պաշտոնական նախազգուշացումը նշված դեպքերում ոչ թե կարող է կիրառվել, այլ պարտադիր կարգով կիրառվելու է:

Իսկ ումի՞ց է այդ հաղորդումը ստացվել... Պարզվում է` ցանկացածից, պարտադիր չէ, որ հաղորդում ներկայացնողը ձեր ընտանիքի անդամ լինի: Այսպիսով, ասենք, ձեզ վատություն անելու ցանկություն ունեցող հարեւանը կամ մեկ ուրիշն այդ առումով լայն հնարավորություններ է ստանում ու կարող է ձեր կյանքը վերածել դժոխքի:

Պաշտոնական նախազգուշացում կիրառելու համար ոստիկանը կարող է պատճառաբանել նաեւ, թե ինքն անձամբ տեսել է, որ ապտակում եք, ասենք, ձեր երեխային կամ կնոջը, կամ լսել է ձեր երեխային կամ կնոջն ուղղված ձեր գոռոցը, կամ նրանցից մեկնումեկին արգելելը այսինչ բանն անել կամ այնինչ տեղը գնալ: Այսպես կարող է պատճառաբանել եւ պաշտոնական նախազգուշացում կիրառել նույնիսկ այն դեպքում, երբ իրականում ո՛չ ապտակել եք, ո՛չ գոռացել, ո՛չ արգելել։

ՀՀ գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում

Ավելին. ահա թե ոստիկանությունն ինչ հնարավորություններ է ստանում անձին թեկուզ եւ անհիմն կերպով, բայց իր ցանկությամբ պաշտոնապես նախազգուշացնելուց ու նրան ենթադրաբար բռնություն կատարած անձ համարելուց հետո: 17-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն, ընտանեկան բռնության ենթադրաբար ենթարկվածին անմիջականորեն սպառնացող վտանգի առկայության դեպքում նրա անվտանգության անհապաղ ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողի կողմից ենթադրաբար ընտանեկան բռնություն գործադրած անձի հանդեպ կայացվում է մինչեւ 20 օր ժամկետով անհետաձգելի միջամտության որոշում:

Ոստիկանության ծառայողը ոստիկանության կողմից ենթադրաբար բռնություն կատարած անձ համարված (այդ թվում` անհիմն կերպով) ցանկացածի նկատմամբ իր կամ իր վերադասի ցանկությամբ կարող է կայացնել անհետաձգելի միջամտության որոշում` նույնիսկ այն դեպքում, երբ նրա կողմից իր ընտանիքի անդամներից որեւէ մեկին անմիջականորեն սպառնացող վտանգ եւ, ընդհանրապես, վտանգ իրականում գոյություն չունի, եւ այդ մասին հայտարարում են հենց իրենք` ընտանիքի անդամները:

Հիմա ուշադրություն դարձնենք, թե ինչ է նշանակում ընտանեկան բռնության ենթադրաբար ենթարկվածին անմիջականորեն սպառնացող վտանգ: Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն, ընտանեկան բռնության անմիջականորեն սպառնացող վտանգը հիմնավոր ենթադրությունն է, որ անձի ֆիզիկական, սեռական կամ հոգեկան անձեռնմխելիությանը վրահաս վնաս է սպառնում:

Թե ո՞ւմ հիմնավոր ենթադրությունը, կամ այդ դեպքում ի՞նչ է նշանակում հիմնավոր ենթադրություն, նախագծում ընդհանրապես նշված չէ, ինչը, ինչպես վերը նշվածը, կարող է տեղիք տալ տարբեր մեկնաբանությունների, կամայականությունների, չարաշահումների եւ կոռուպցիայի:

Այսպիսով, ոստիկանության իրավասու ծառայողն իր կամ մեկ ուրիշի, այսպես ասած, հիմնավոր ենթադրության դեպքում, թե անձի կողմից իր ընտանիքի անդամին, ասենք, ապտակելու, նրա վրա գոռալու, նրան հայհոյելու կամ նրան ինչ-որ բան անելը կամ ինչ-որ տեղ գնալն արգելելու վտանգ եւ նշված գործողություններից թեկուզ մեկնումեկով նրա ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությանը վրահաս վնասի սպառնալիք կա, կարող է այդ անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում կայացնել: Ինչպես ակնհայտ է, չափազանց մեծ է ե՛ւ սուբյեկտիվիզմի, ե՛ւ կոռուպցիայի հնարավորությունը:

Ոստիկանության ծառայողը նշված որոշմամբ եւ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով տվյալ անձին մասնավորապես կարող է հարկադրել՝ անհապաղ հեռանալ, օրենքի ձեւակերպմամբ, ընտանեկան բռնության ենթարկվածի, իսկ իրականում ոչ թե ընտանեկան բռնության ենթարկվածի, այլ այդպիսին համարվածի բնակության տարածքից, ինչպես նաեւ արգելել այդտեղ նրա վերադարձը` մինչեւ որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը (մինչեւ 20 օր):

Ի՞նչ կաներ Ալեն Սիմոնյանը, եթե իր վրա լցնեին Նուբարաշենի կեղտաջուրը

Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 25-ի համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА