ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախյան հիմնահարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առաջանային դիրքեր չի գրավում». թուրքագետ

02.11.2017 12:07 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Արցախյան հիմնահարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առաջանային դիրքեր չի գրավում». թուրքագետ

Մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպումը, փորձագիտական շրջանակներում խոսակցություններ էին պտտվում, որ այս հանդիպմանն Ադրբեջանը մասնակցում է ոչ շահեկան դիրքերից, քանի որ այս անգամ չունի եղբայրական Թուրքիայի աջակցությունը: Այս հանգամանքն էլ բացատրում էին նրանով, որ Թուրքիան ունի բազմաթիվ խնդիրներ ոչ միայն ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ, այլեւ երկրի ներսում տեղի են ունենում լուրջ խմորումներ:
Թուրքագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ զրույցում «Իրավունքը» փորձեց պարզել, արդյո՞ք Արցախյան հիմնահարցում Թուրքիան վերջին շրջանում ավելի քիչ է աջակցում Ադրբեջանին: Թուրքագետի խոսքով` միայն այն հագնամանքը, որ Թուրքիան փակել է  հայ-թուրքական սահմանը, արդեն հսկայական աջակցություն է Ադրբեջանին. «Այս առումով կարող եմ ասել, որ միջազգային տարբեր խորհրդաժողովներում, տարբեր կազմակերպությունների նիստերի ժամանակ, երբ խոսք է գնում Արցախյան հիմնախնդրի մասին, ինչպես ադրբեջանցի, այնպես էլ թուրք ներկայացուցիչները միանշանակ պաշտպանում են ադրբեջանական կողմի շահերը: Բացի այդ, Թուրքիան այժմ  բավականին խառն է  եւ կարելի է ասել, որ այս  կարգի հարցերը, ինչպես օրինակ Արցախյան հիմնահարցն է` Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առաջանային դիրքեր չի գրավում: Չայած, թուրքական կողմը հարկ եղած ժամանակ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է տեղեկատվական դաշտին, աջակցում է Ադրբեջանին»,-նշեց Մ. Խուդավերդյանը եւ նկատեց, որ քանի դեռ հայ –թուրքական սահմանը փակ է, նշանակում է, որ թուրքական կողմն Արցախյան հարցի վերաբերյալ չի փոխել իր ադրբեջանամեդ դիրքորոշումը:

Սպասել, թե հանդիպումներով լուրջ փոփոխություններ կլինեն Արցախի հիմնահարցում` միամտություն է


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА