ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շատ ավելի լավ եմ հասկանում` ինչպես է ուղղորդվում, որտեղից է ուղղորդվում, եւ ով է ուղղորդում» 

15.11.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Շատ ավելի լավ եմ հասկանում` ինչպես է ուղղորդվում, որտեղից է ուղղորդվում, եւ ով է ուղղորդում» 

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները, որոնք հանդես են գալիս զինծառայության մասին օրենքում փոփոխությունների եւ ուսման տարկետման սահմանափակման դեմ, այսօր դադարեցրեցին դասադուլն ու հացադուլը: Հիշեցնենք, որ հացադուլին մասնակցում էին 5 ուսանող, մյուսներն էլ «դամ» էին պահում: Սակայն այս բեմադրությունը ծափերով չավարտվեց, որովհետեւ հայտնի դարձավ, թե ինչ գրանտներ է փոխանցվել Սորոսի հիմնադրամի կողմից տարբեր ՀԿ-ների` հենց ուսանողությանը ոտքի հանելու համար` ընդդեմ «ազգ-բանակ» գաղափարի: Իսկ այս դեպքում վերոնշյալ ուսանողները զոհ են` ուղղորդված նպատակների՞, թե՞ ստացված գրանտից իրենց էլ է բաժին հասել, պարզ կլինի առաջիկայում: Իսկ մինչ այդ, մեծ աղմուկ հանած վերոնշյալ օրենսդրական փաթեթի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻ հետ:

Հայրենադարձության հայեցակարգի մշակումը ավարտական փուլում է

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՇԱՏ ԲԱՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՎՈՒՄ ԵՆ»

– Նախեւառաջ կարեւոր է իմանալ, որ այս օրենքով տարկետում ասվածը չի հանվում, բայց այստեղ կան տարընկալումներ` թե ով ինչպես է գնահատում այն: Գիտեք` այս հարցում տարբեր բեւեռներում շատ հակասական կարծիքներ կան, եւ հարկավոր է գտնել կոնսենսուս` ընթանալով ճիշտը գտնելու ճանապարհով: Կան բաներ, որ պետք է արվեն, օրինակ` կառավարության համապատասխան ակտեր պետք է լինեն, որոնք կարեւոր են` այս օրենքը լրացնելու համար: Կան հարցեր, որ այս օրենքը չի կարող փակել, ենթադրենք` առավելապես օժտված տաղանդավոր երեխաներին տարկետում տալու հարցով: Սա պետք է առանձին որոշումներով կարգավորվի, իսկ այստեղ պետք է չթողնել, որ սողանցքներ լինեն: Պետք է կարողանանք այնպես անել, որ փակվեն բոլոր սողանցքները, որոնց մասին այսօր հասարակության մեջ խոսակցությունները շատ են` ղեկավարի երեխա, չգիտեմ ինչի երեխա եւ այլն... Այդ նույն բողոքող ուսանողներին կառավարությունում առաջարկեցին, որ մասնակցեն օրենքի նախագծի  քննարկումներին: Սա շատ կարեւոր էր, թող այս սողանցքների դեմ պայքարեն, թող առաջարկություններ անեն, ասեն` գիտեք այստեղ եկեք այսպես դարձնենք: Ի վերջո, հիմա անընդհատ` չէ-չէ ասելով, ոչինչ չես փոխի:

– Պարոն Ցոլակյան, չե՞ք կարծում, որ այստեղ ուղղորդում կա, հատկապես դրսի ուժերի կողմից, ինչի մասին մատնանշեցին նաեւ Ձեր գործընկերները:

– Ուզում եմ նման հարցերից մի քիչ վեր կանգնել, բայց բնական է, որ հասարակության մեջ շատ բաներ ուՂղորդվում են: Ավելին` մի քիչ շատ ավելի լավ եմ հասկանում` թե ինչպես է ուղղորդվում, որտեղից է ուղղորդվում, եւ ով է ուղղորդում: Բայց այս պարագայում` չեմ ուզում դրա մասին խոսել եւ նման գնահատականներ տալ:

«ԹԱՑԸ ԽԱՌՆՎԵԼ Է ՉՈՐԻ ՀԵՏ»

– Ի դեպ, առաջիկայում Ազգային ժողովում Պաշտպանության նախարարությունը կներկայացնի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Որքանով տեղյակ ենք, առաջարկվող նախագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Ի՞նչ կասեք այս մասին: 

– 27 տարին լրացած, դրսում գտնվող քաղաքացիների վերադառնալու պարագայում, գոյություն ունեցող կարգի համաձայն, նրանց վրա քրեական գործեր կան հարուցված, եւ նա կարող էր ազատվել դրանից` ամեն մի բացակայած զորակոչի համար վճարելով 100 հազար դրամ: Եթե մարդը, ենթադրենք, 18 զորակոչ չի ներկայացել, 27 տարին էլ լրացել է արտասահմանում, ուրեմն` պետք է 18 անգամ 100 հազար վճարի, այսինքն` միլիոն 800 հազար, որպեսզի կարողանար ազատվել քրեական պատասխանատվությունից, բնականաբար, այդ դեպքում նաեւ ազատվում էր զորակոչից: Հիմա այս նախագծով առաջարկվում էր 500 հազար դրամ` ամեն մի զորակոչի համար: Բայց մեր հանձնաժողովը որոշում կայացրեց, որ 500 հազարը շատ է, քան հնարավորություններն են: Հաճախ մենք գործ ունենք այն մարդկանց հետ, որոնք չունեն այդ հնարավորությունները ու ոչ իրենց մեղքով են հայտնվել դրսում: Ի վերջո, շատ կարեւոր է, թե ինչու են հայտնվել դրսում` մեկը զորակոչից խուսափելու համար է գնացել, մյուսը` իր կամքից անկախ, փոքր տարիքում է գնացել ծնողի հետ ու ակամայից դարձել է ծառայությունից խուսափող: Հենց այստեղ է, որ թացն ու չորը խառնվում է, ու հակասություն է առաջանում այս երկու կատեգորիայի միջեւ: Ամեն դեպքում, մեր խմբակցությունն առաջարկեց մի քիչ փոքրացնել այդ գումարը` դարձնելով 200 հազար, այսինքն` 18 զորակոչի համար կվճարեն 3 միլիոն 600 հազար դրամ: 

«Թուլանալ նախագահական կաբինետում` չի հաջողվի». Դենիս Դվորնիկով

– Անընդհատ այսպիսի օրենսդրական փոփոխություններով, կարծես, երկարացնում ենք բանակից խուսափողների հնարավորությունները: Չե՞ք կարծում, որ սա կարող է ձեռնտու լինել` հենց ծառայությունից միտումնավոր խուսափողների համար:

– Բնակաբար, կա այդպիսի մտավախություն, որ օրենսդրական այս փոփոխությունը կարող է նաեւ ձեռնտու լինել այն մարդկանց, ովքեր խուսափելու ցանկություն եւ նպատակ ունեն եւ կարող են օգտվել դրանից: Բայց նորից եմ ասում` այստեղ չենք կարող այլ կերպ վարվել, որովհետեւ թացի ու չորի հարց կա, ինչը շատ կարեւոր է: Մեկ տարեկան է եղել անձը, որ այստեղից գնացել է, ինչո՞վ է այդ մարդը մեղավոր: 

– Մեղավոր է այնքանով, որ տարիքը հասել էր, պետք է գար, զորակոչվեր, բայց չի եկել...

– Հիմա չեմ խոսում անպայման 27 տարեկանը լրացածների մասին: Կան 20-22 տարեկան վերադարձողներ, եթե եկել է, լավ է արել, թող գնա ծառայի, ոչ մի խնդիր չկա այստեղ: Ընդ որում` եթե ծառայում է, գումար էլ չի վճարում, քանի որ գտնվում է ժամկետի մեջ եւ մինչեւ 27 տարեկան կարող է գալ եւ ծառայել: Այդպիսի օրինակներ իմ հարազատների մեջ էլ կան. հարազատ քեռուս թոռները` երկու եղբայր, որոնք չէին ծնվել Հայաստանում, եկան, առաջնագծում էլ ծառայեցին, նորից վերադարձան:

«ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵՆՔ` ՈՒՆՔԸ ՍԱՐՔԵԼՈՒ ՏԵՂԸ, ԱՉՔԸ ՉՀԱՆԵՆՔ»

– Անդրադառնանք նաեւ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծին, որի շուրջ բազմաթիվ քննարկումներ եղան: ՀՀ արդարադատության նախարարը նշում էր, որ այն որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես` ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:

– Ընդհանրապես` եթե ինչ-որ բան մեր առաջընթացի հետ է կապված, դրան դեմ չեմ: Բնական է, որ ասում ենք` մենք դեմ ենք բռնությանը, օրենքով ենք խոսում, իհարկե, լավ է, բայց պետք է զգույշ լինենք` ունքը սարքելու տեղը, աչքը չհանենք: Հարկավոր է ավանդական ընտանիքի գաղափարը միշտ զուգահեռ տանել` օրենքի բոլոր կետերը, տողերը մշակելիս: Այո, բավականին փոփոխություններ է կրել այդ օրենքի նախագիծն այս օրերին տեղի ունեցած քննարկումների արդյունքում: Հավանաբար, արդեն փոփոխված կներկայացվի առաջիկայում:

– Իսկ փոփոխված տարբերակը Ձեզ համար ընդունելի՞ է:

– Համենայնդեպս, այսպես ասեմ` ընդունելի է այնքանով, որ վնաս չի տա: Ինչպես ժողովուրդն է ասում` այսպես ապրել ենք, այսպես էլ կշարունակենք ապրել, բան չի փոխվի մեր կյանքում: Հիմա էլ Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ երբ մարդը մարդուն ծեծում է` պատիժ պետք է կրի: Այնպես որ, եթե կինն է ամուսնուն ծեծել, թե` ամուսինը կնոջը, ի՞նչ տարբերություն: Նույնն է, էլի ասելու են` գնաց ծեծեց, բռնեցին դատեցին: Այստեղ, իհարկե, մի քիչ շատ նուրբ հարցեր կան, որոնց մասին չեմ ուզում խոսել, քանի որ դեռ քննարկման փուլում է: Երբ քննարկումները ավարտվեն, կխոսենք:

ՀՀ սփյուռքի նախարարը հակադարձեց Կարեն Բեքարյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА