ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կակտիվանա՞ բանակցային գործընթացը

17.11.2017 15:07 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Կակտիվանա՞ բանակցային գործընթացը

Հայտնի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Արցախի հիմնախնդիրը: Այս այցին կհաջորդի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան եւ Ադրբեջան, որի ընթացքում կրկին կքննարկվի Արցախի հիմնահարցը: Իսկ երեկ Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահների հետ նման քննարկում անցկացրեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, իսկ ՀՀ ԱԳ նախարարն ՄԽ-ի հետ հանդիպել էր օրերս:

Պուտինը աջակցեց Կարեն Կարապետյանին

Ինչ է հուշում այս ինտենսիվությունը, ո՞ւր կարող է տանել բանակցային գործընթացի նման ակտիվացումը: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ:

«Ճիշտ կլինի արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ ընթացիկ զարգացումները դիտարկել միջազգային հարաբերությունների ու տարածաշրջանային գործընթացների համատեքստում։ Թեեւ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում չկա կոնսենսուս միջազգային հարաբերությունների բազում ակտուալ հիմնահարցերի շուրջ, սակայն Վաշինգտոնը ներկայում փորձում է հնարավորինս կառուցողական մոտեցումներ դրսեւորել երկկողմ հարաբերություններում։ Կարող ենք հաստատել, որ վերջին շրջանում Մոսկվան կարողացել է գրանցել շոշափելի հաջողություններ հատկապես սիրիական ուղղությամբ։ Մյուս կողմից, Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների սառեցման հետեւանքով առաջացած վակումը լրացվում է Մոսկվա-Անկարա երկխոսության խորացմամբ, ինչը հաստատվեց նաեւ օրերս Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպմամբ»,-փաստեց Կարեն Վերանյանը։

Մեր զրուցակցի կարծիքով` ստեղծված աշխարհաքաղաքական եւ հատկապես մերձավորարեւելյան զարգացումները համեմատաբար բարենպաստ քաղաքական հենք են ապահովում Մոսկվայի համար ընդլայնելու իր ազդեցությունը տարածաշրջանային այլ հիմնահարցերում՝ ներառյալ արցախյան հիմնախնդիրը. «Այս տեսանկյունից կարող ենք ակնկալել, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման առաջիկա գործընթացում ռուսական կողմը, հատկապես սիրիական ուղղությամբ արձանագրված հաջողությունների ֆոնի ներքո, կգործի համեմատաբար ազատ։  Ներկայում Ռուսաստանի դիրքերը բավական ամուր են արցախյան հակամարտության համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում նույնպես։ Թերեւս այդ էր պատճառներից մեկը, որ Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում արցախյան հիմնախնդիրը չի եղել օրակարգի մաս՝ չնայած մինչ հանդիպումը Էրդողանի հակառակ հավաստիացումներին։ Սա խոսում է նաեւ արցախյան հիմնախնդրի շուրջ տարածաշրջանային շահերի ներկայիս դասավորվածության համատեքստում ռուսական կողմի դիրքերի ամրապնդման՝ Մոսկվայի քաղաքական ու դիրքային հնարավորությունների մասին։ Ի հավելումն նշյալ հանգամանքների, դժվար չէ նկատել, որ վերջին շրջանում հաճախակիացել են Մոսկվայի անմիջական մասնակցությամբ տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ ամենաբարձր մակարդակով տարածաշրջանային հանդիպումներն ու բանակցությունները։ Հարցն իսկապես էլ ավելի կարեւոր նշանակություն է ձեռքբերում հատկապես առաջիկայում նախատեսվող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպման նախաշեմին։ Եվ Մոսկվան փորձում է ամրապնդել իր դիրքերն ինչպես հանդիպմանը նախորդող բանակցություններում ու հանդիպումներում, այնպես էլ ձգտում է հնարավորինս ազդել հանդիպմանը նախատեսվող պայմանավորվածությունների ու դրանց արդյունքների հիման վրա հետագա զարգացումների վրա»,-ընդգծեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ 

Մի երեխայի կյանք պահանջվեց, որ սկսեն այդ էշությանը վերջ դնել

Կարեն Վերանյանը նաեւ նկատեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպումը, ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարների միջեւ նախատեսվող հերթական հանդիպման կազմակերպման գործընթացն ինքնին, անկախ այդ հանդիպումների ընթացքից, արդյունավետությունից, խոսում են նախ հակամարտող կողմերի՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամության, ինչպես նաեւ բուն բանակցային գործընթացի ակտիվացման միտումների մասին, ինչը առանցքային նշանակություն ունի արցախյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորման համար. «Այլ է հարցը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կողմերը կկարողանա՞ն այս փուլում գալ որոշակի առարկայական պայմանավորվածությունների, թե ոչ, եւ որ ամենակարեւորն է՝ կպահպանվե՞ն արդյոք նախկինում ձեռքբերված պայմանավորվածություններն այս անգամ, թե կրկին կշրջանցվեն ադրբեջանական կողմի դիրքորոշման հետեւանքով։ Համենայն դեպս, վերոնշյալ հարցի առնչությամբ, դժբախտաբար, դեռեւս չկան դրական սպասումներ»,-եզրափակեց Կ. Վերանյանը։


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА