ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.11.2017 19:15 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, կառավարության նիստին ներկայացված հակաընտանեկան օրենքի վերնագիրը փոխվել է եւ դարձել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»: Դե հասկանալի է, որ վերնագիր փոխելով` էությունը չի փոխվում, բայց արի ու տես, ֆեմինիստական կառույցները զարմանալիորեն անասելի աղմուկ են բարձրացրել` պահանջելով օգտագործել բացառապես այն ձեւակերպումները, որ կան տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայում: Այստեղ բավականին ուշագրավ է ագրեսիվ ֆեմինիստուհի ԶԱՐՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ բողոքը. «Նման սցենար եղավ «Գենդերային հավասարության մասին» օրենքի ընդունման ժամանակ, երբ 2013թ.-ին ԱԺ մտած օրինագծի անունը փոխվեց` դառնալով «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենք»: Դե ինչ ասես, անգամ այդպիսի վատ գործերում, ինչպիսին է ֆեմինիզմ-գենդերիզմը, ֆանատիկոսի մոտեցումը աբսուրդի է հասցնում: Դե հիմա հասկացա՞ք, թե ինչու է այդ կոնտինգենտը նաեւ այդքան ատում Վիգեն Սարգսյանին` չէ՞ որ, երբ նա դեռ նախագահի աշխատակազմի ղեկավար էր, կառավարության նիստում արգելել էր «գենդեր» բառի օգտագործումը, քանզի ժողովուրդը դա հայհոյանք է համարում: Իսկ այդպիսի բաները ֆանատիկոսները չեն մոռանում:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Փաստաբանների պալատի ղեկավար ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ դեմ մի իսկական արշավ է սկսվել: Այդ նույն գենդարապաշտ շրջանակները նրան չեն կարող ներել, որ իրավական տեսանկյունից ապացուցել էր հակաընտանեկան օրենքի հակասահմանադրությունը, եւ հիմա շուրջ 1500 փաստաբանից գտել են 20-ի, ովքեր դիմել են դատարան` նրա դիպլոմը եւ իրավաբանի կարգավիճակը չեղյալ հայտարարելու հայցով: Անշուշտ, անշնորհակալ գործ է խորանալ, թե ինչ «փաստարկներով» են փորձում «հիմնավորել» այդ հաշվեհարդարը (այլ կերպ կոչել հնարավոր չէ), սակայն դրանց խուճուճ պահանջից հասկացանք մի բան` որ զարմանալիորեն Արա Զոհրաբյանի հիմնական մեղքն այն է, որ ծառայել է բանակում: Դե ինչ, դասալիքի եւ անհայրենիք կոսմոպոլիտի հոգեբանություն ունեցողների միջավայրում  դա իրոք ծանրագույն հանցանք է:

Քանի որ խոսք եղավ բանակային թեմայից, չենք կարող շրջանցել մի երեւույթ` ԱԺ մտել է հերթական օրենքը` 27 տարին լրացած դասալիքներին քրեական պատժից ազատելու: Պարզապես առաջարկում են ավելի շատ մուծել... Այդ հիվանդությունը կոչվում է ԼԱՎԱՄԱՐԴ ԼԻՆԵԼ, ինչը, կարծում ենք, բանակի հարցում բավականին զարմանալի է եւ ոչ օգտակար: Եվ սկսվեց լավամարդ լինելու մրցավազքը` Ծառուկյան դաշինքի որոշ ներկայացուցիչներ առաջարկում են սիմվոլիկ գումար սահմանել, իսկ, օրինակ, Ալիկ Սարգսյանը որոշեց այնքան լավամարդ գտնվել ու առաջարկեց 35 տարին լրացածներին ոչ միայն քրեական պատասխանատվությունից ազատել, այլեւ` գումար մուծելուց. «Միգուցե, էս մարդկանց համար էլ այլընտրանքային ծառայություն մշակենք: 35 տարեկան է, եկել է Հայաստան ինչի՞ դատի տանք, տանեն ինչ-որ մի տեղ ծառայություն իրականացնեն, ես դեմ եմ, որ էս մարդկանց դատեն»: Իսկ միգուցե կընդհատե՞նք այդ արատավոր պրակտիկան` «այս անգամ, վերջին անգամ» փողի դիմաց ներելու դասալիքներին, եւ անցնենք այն պրակտիկային, որ ներում-բեկում չկա, դասալիք ես` պիտի դատվես եւ վերջ:

Լավ, անցնենք թեեւ զարմանալի, բայց հաճելի բանի: ԱՄՆ հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհի ՄԻՇԵԼ ՇԱՖԼԵՐԸ զարմանալի, ապշելու աստիճանի բախտ ունի: Ինչքան էլ զարմանալի լինի, նա մեկ օրվա մեջ վիճակախաղով երկու խոշոր շահում է ունեցել: Սկզբում պարենային խանութում մանրի փոխարեն վիճակախաղի տոմս է վերցրել, եւ դրանով շահել 10 հազար դոլար, հետո ամուսնու հետ որոշեցին բախտը կրկին փորձել, ու այլ խանութից վիճակախաղի տոմս վերցրեցին, որը շահեց արդեն մեկ միլիոն դոլար: Բայց երեւում է բախտն այդքան ժտացել է ամուսիններին, որովհետեւ ողջամիտ եւ չափավոր մարդիկ են` նրանք որոշել են շահումը ոչ թե միանգամից ստանալ, այլ 20 տարի շարունակ 50 հազարական դոլարով:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА