ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացահայտվել է աղի անսպասելի վնասը

19.11.2017 13:17 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Բացահայտվել է աղի անսպասելի վնասը

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մեծ քանակություններով սեղանի աղի գործածումը կաթնասունների մոտ հանգեցնում է աղիքային միկրոֆլորայի փոփոխությունների: Դա, իր հերթին, կարող է դառնալ տարբեր հիվանդությունների զարգացման պատճառ: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Nature հանդեսում։

Հայկական պաղպաղակներում աղիքային ցուպիկ ու ստաֆիլակոկ է հայտնաբերվել. լուսանկար

Կենսաբաններն անալիզի են ենթարկել այն մկների կղանքների նմուշները, որոնք մի քանի շաբաթվա ընթացքում ունեցել են աղի նորմալ (NSD) կամ բարձր պարունակությամբ (HSD) սննդակարգ: Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ 14-րդ օրը որոշ մանրէահիմքերի պատկանող մանրէների քանակը HSD խմբի մեջ նվազել է:

Հետազոտողները հաջորդակարգել են (պարզել են ԴՆԹ-ում նուկլեոտիդների հաջորդականությունը) այն միկրոօրգանիզմների համագենը, որոնք իրենց վրա են կրել աղի բարձր պարունակության ներգործությունը: Պարզվել է, որ դրան առավել ենթակա են լինում Lactobacillus murinus մանրէները, որոնք արգելակում են աուտոիմունային էնցեֆալոմիելիտի (ուղեղի բորբոքման) եւ հիպերտենզիայի զարգացումը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА