ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կրեմլը փորձում է Ադրբեջանին ներքաշել իր ազդեցության գոտի». ադրբեջանագետ

21.11.2017 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կրեմլը փորձում է Ադրբեջանին ներքաշել իր ազդեցության գոտի». ադրբեջանագետ

Մինչ Երեւան ժամանելը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ ավարտել էր իր պաշտոնական այցը Բաքու, որի արդյունքներին եւ հետեւանքներին անդրադառնալով` «Իրավունքը» զրուցեց ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

Ոստիկանության բաժանմունքներ բոլոր բերվածներն ազատ են արձակվել. Աշոտ Ահարոնյան

– Պարոն Մովսիսյան, երեկ ՌԴ ԱԳ նախարարը Բաքվում հայտարարել է, թե իրենք ուրախ կլինեն ԵԱՏՄ-ում տեսնել Ադրբեջանին: Ձեր գնահատմամբ` որքանո՞վ է այսօր ադրբեջանական կողմը հետաքրքրված Եվրասիական տնտեսական միությամբ: 

– Ռուսաստանը տեւական ժամանակ է ակնարկում է Ադրբեջանին, որ կցանկանար այդ երկրին տեսնել ԵԱՏՄ-ի կազմում, սակայն այն գրեթե միշտ անարձագանք է մնացել, կամ ստացել են մերժողական պատասխան: Ադրբեջանն ի հաշիվ իր էներգետիկ եւ ֆինանսական միջոցների` փորձում է վարել չինտեգրման քաղաքականություն եւ անդամակցում է «Չմիավորման շարժում» կազմակերպությանը: Բացի այդ, Ադրբեջանում լուրջ շահեր ունի Արեւմուտքը, այդ թվում` նաեւ ԱՄՆ-ն, Թուրքիան, Իրանը, այսինքն` Բաքվի համար կտրուկ շրջադարձ կատարելը դեպի Ռուսաստան շատ լուրջ հետեւանքների կհանգեցնի, որի պատճառով էլ թերեւս այժմ գործընթացների նման զարգացում դժվար է կանխատեսել:

– Ամեն դեպքում, եթե իրավիճակն այս կերպ զարգանա, Ադրբեջանի անդամակցությանը կա՞ն խանգարող հանգամանքներ, բացի այն, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանը դեմ կլինի:

– Պարզապես, Կրեմլը փորձում է Ադրբեջանին ներքաշել իր ազդեցության գոտի, որպեսզի ամբողջապես վերահսկի այդ երկրի տնտեսական, էներգետիկ, ինչու ոչ, նաեւ քաղաքական հնարավորությունները: Այս ամենը հասկանում է նաեւ ադրբեջանական իշխանությունը: Նաեւ այն տարբերակները, որոնք շրջանառվում են մամուլում, թե իբր ՌԴ-ն ցանկանում է Ադրբեջանին դարձնել ԵԱՏՄ անդամ երկիր, իրատեսական չեն, եւ ի վերջո, ԵԱՏՄ-ի կանոնադրությամբ` որոշումները կայացվում են համատեղ քննարկումների արդյունքում: Առանց Արցախյան խնդրի կարգավորման, Ադրբեջանը որեւէ կերպ չի համաձայնի անդամակցել ՀՀ-ի անդամ հանդիսացող տնտեսական դաշինքին: Սրա մասին հայտարարել է նաեւ այդ երկրի իշխանությունը: 

– Միջազգային վերլուծաբանների կարծիքով` Լավրովի տարածաշրջանային այցը պայմանավորված է Արցախյան հիմնախնդրի լուծման նոր պլանով: Արդյոք իրատեսական ծրագիր կա այսօր սեղանին, եւ ի՞նչ գնով այն կարող է լինել: 

– Կարծում եմ` Լավրովի` տարածաշրջան այցի հիմնական նպատակը Արցախյան  հակամարտության բանակցություններն են: Այսօր ՌԴ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային երկիր, վստահության խնդրի ունի իր նկատմամբ: Մեղմ ասած, Բաքվում Սերգեյ Լավրովի եւ Ռուսաստանի միջնորդական առաքելությանը կասկածանքով են վերաբերվում, եւ ՌԴ ԱԳ նախարարը խնդիր ունի` փարատելու այդ կասկածները` վստահեցնելով ադրբեջանական իշխանությանն ու հասարակությանը, որ Մոսկվան անում է ամեն ինչ, որպեսզի Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը մտնի ակտիվ փուլ: Մինչ տարածաշրջանային այցը Լավրովը հայտարարել էր, որ բանակցային սեղանին դրված է Մադրիդյան սկզբունքների հիման վրա թարմացված նոր փաստաթուղթ, որի շուրջ ընթանում են բանակցություններ: Կարծում եմ` այդ փաստաթուղթը իր մեջ ներառում է համանախագահ բոլոր երկրների մոտեցումները: Դժվար է ասել, թե ինչ կա այդ փաստաթղթում, բայց եթե բանակցությունները շարունակվում են, եւ սահմանին հարաբերական հանգիստ է` նշանակում է այն որոշ չափով բավարարում է կողմերին: 

Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ, Հայաստանը անցնցում պահող քայլ. Արմեն Աշոտյանը

– Ադրբեջանական արձագանքները, ռուսական ակտիվությունն ու ընդամենը ամիսներ անց հայաստանյան իշխանական աթոռների փոփոխությունը ի՞նչ են հուշում` կունենանք սահմանային նոր լարվածությո՞ւն, թե՞ հարաբերական անդորրը դեռեւս հնարավոր կլինի պահպանել այնպես, ինչպես կա:

– Ադրբեջանական իշխանության մոտ անհանգստություններ կան` կապված ՀՀ-ում սպասվելիք ներքաղաքական զարգացումների հետ: Բաքուն ցանկանում է հակամարտության գոտում, հօգուտ իրեն, ստատուս-քվոյի փոփոխություն տեղի ունենա, որին կտրականապես դեմ է հայկական կողմը: Կարծում եմ` եթե ակտիվ բանակցությունները լինեն, ապա Բաքուն զերծ կմնա ավելորդ լարվածություն հրահրելուց, որովհետեւ ամեն անգամ, երբ առաջնագծում լարվածություն է լինում, բանակցություններն ընթանում են ոչ թե հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ, այլ վստահության մեխանիզմներ ստեղծելու ու բանակցություններ սկսելու շուրջ: Այսօր Ադրբեջանը զերծ է մնում ավելորդ լարվածության հրահրելուց, քանի որ նախկինում մեր զինուժի կողմից համարժեք պատասխան է ստացել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА