ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երեւան Սիթին» հարստանում է սպառողների մանրադրամների հաշվին

22.11.2017 16:09 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երեւան Սիթին» հարստանում է սպառողների մանրադրամների հաշվին

Առաջին անգամ չէ, որ հայ սպառողները բողոքում են «Երեւան սիթի» սուպերմակետների ցանցում տեղի ունեցող գնային  խարդախություններից, այն է, երբ ապրանքը վաճառքում դրված է 195 դրամ, իսկ սպառողին վաճառվում է 200 դրամով: Սա էլ այն դեպքում, երբ Հայաստանում մանրադրամ չկա եւ ընդհանրապես նախատեսված չէ, որ վաճառքն իրականացնել նման գներով: Նախկինում «Իրավունքը» այս թեմային անդրադարձել էր, ավելին` հոգեբանները նույնիսկ նշել էին, որ գնային նման քաղաքականությունը կարող է շատ խորը ազդեցություն ունենալ սպառողների վրա: Այսինքն, երբ սպառող տեսնում են 195 կամ 205 դրամանոց ապրանք մտածում է, թե շատ էժան է եւ մի քանի նման ապրանքներ գնելուց հետո վերջում նկատում է, որ ծախսել է շատ կլորիկ գումար:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, նկատեց, որ այն ինչ անում է սուպերմարկետների ցանցը, անթույլատրելի է. «Հայաստանում չունենք մանրադրամներ, 5 կամ 2 դրամանոց, ուստի տնտեսվարողը այդ գումարները կլորացնում է հօգուտ իրեն: Փորձում են եվրոպական երկրների օրինակին հետեւել, առանց հասկանալու, որ մենք մանրադրամ չունենք: Լինում են դեպքեր, երբ կշռվող որեւէ ապրանքի գինը կազմում է 194 դրամ, ինչը պետք է հաշվեն հօգուտ սպառողի, սակայն այդպես չեն անում, կրկին տնտեսվարողի օգտին են հաշվում»,-նշեց Կ. Չիլինգարյանը: Ըստ նրա, նման կերպ տնտեսավարողները ցանկանում են ցույց տալ, թե ապրանքը վաճառում են էժան գնով:
Ահա այսպես «Երեւան Սիթին» հին սովորության համաձայն շարունակում է իր մանրադրամներով վաճառքի քաղաքականությունը, հուսանք համապատասխան մարմինները հետեւողական կլինեն խնդրի լուծման հարցում:
Փաստորեն «Երեւան Սիթին» հարստանում է սպառողներից մանրադրամենր գանձելու շնորհիվ:

Վարդան Բարսեղյանը տարին սկսում է ստեղծագործական նորություններով


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА