ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ կենացը չխմեք, իմ գործը շարունակեք»` այսօր ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

25.11.2017 12:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
«Իմ կենացը չխմեք, իմ գործը շարունակեք»` այսօր ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

1957 թվականի այսօրը` նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Թուլարե շրջանում գտնվող Վիսեյլիա ավանում՝ Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու ծնվել է ՀՀ ազգային հերոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։

«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու».այսօր Մ. Գորգիսյանի հիշատակի օրն է


Այսօր Դիլիջանում գտնվող հերոսի անվան ռազմամարզական ուսումնարանում պաշտոնապես կբացվի Մոնթե Մելքոնյանի արձանը, որի հեղինակը հայտնի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է:

«Ազգի պաշտպանութունը կին֊տղամարդ չի ճանաչում, թեկուզ մահակով՝ պետք է մեր երկիրը պահենք»։
«Երկիրը պահել պարտավոր են բոլորը»:
«Մարդկային արժեքների գնահատման լավագոյն տարբերակը ինքնահարգանքն է»:

«Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թէ բռնարարքներով»:

«Ապացուցուած է, որ գրագիտութունն ավելացնում է հրացանի օգտագործման ճշգրտութունը»:

«Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողութունը մարտունակ եւ բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են»:

« Լավ կլիներ՝ հակառակորդը հասկանար իրականութունը, ասեր՝ լավ իրականութունն իրականութուն է: Բայց միշտ ստիպված ենք լինելու հաստատել իրականութունը զենքով»:

«Նրանք, ովքեր հավատում են, թե ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայ ժողովորդի՝ մեր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի ճանաչման, մեծ սխալ են գործում։ Նրանք մասնավորապես հաշվի չեն առնում այն փաստը, որ ներկայիս թուրքական պետութունը ռասիստական, շովինիստական, գաղութատիրական եւ ֆաշիստական հիմքեր ունի։ Մեր վերլուծութունը եւ աշխատանքը պոտք է բխի սույն փաստից։ Պետք է իրապաշտ լինել։ Փոխանակ հուսալու, որ արյունաբարո վարչակարգը մի օր կճանաչի հայերի ցեղասպանության իրողութունը, մեր անելիքն այն պետք է լինի, որ աջակցենք թուրքական պետութունը տապալելուն եւ նրա տեղում նոր հեղափոխական պետութուն հիմնելուն»։

«Արցախն իմ հայրենիքիս մի մասն է, եւ ինչ որ պիտի անենք այստեղ, նաեւ ես պիտի անեմ»․․․

«Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Այս անգամ պետք է խմենք վերջում ազգովի, ես էլ ձեզ հետ միասին»

«Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»

«Ես երդում տված եմ եւ կը պատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս անգամ չեմ խնայի։ ... Ես երդում տված եմ... Արցախն իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի լինելու...»

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА