ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրվա բաղադրատոմս․ Թխված խնձոր՝ բանանով ու կաթնաշոռով

26.11.2017 11:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Օրվա բաղադրատոմս․ Թխված խնձոր՝ բանանով ու կաթնաշոռով

Համեղ ուտել և օրգանիզմին չվնասել հնարավոր է։ Ընդամենը հարկավոր է ընտրել որակյալ սնունդ և հետևել որոշ կանոնների։

Սպասվում է առանց տեղումների եղանակ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Fitacker.ru-ն ներկայացրել է խնձորով պատրաստվող ուտեստի բաղադրատոմս, որը չի վնասի կազմվածքին։ Այն պարունակում է 3.46 գրամ սպիտակուց, 0.27 գրամ ճարպ և 14.51 գրամ ածխաջրեր։

Բաղադրիչներ

  • 2 խնձոր
  • 100 գրամ անյուղ կաթնաշոռ
  • 1 բանան
  • 1 ճաշի գդալ մեղր
  • դարչին՝ ըստ ցանկության։

Պատրաստման եղանակը։ Հարկավոր է լվանալ խնձորն ու չորացնել։ Հեռացրեք խնձորի պոչը, միջնամասը։ Այս հատվածում կաթնաշոռ լցրեք, մի փոքր մեղր ավելացրեք։

Մոտավորապես 3 մմ հաստությամբ կտրատած բանանը դրեք խնձորի մեջ։ Կրկին կաթնաշոռ ավելացրեք՝ լավ սեղմելով։ Խնձորը դրեք տարայի մեջ, որով թխելու եք գազօջախում։ Խնձորները ծածկեք դրա վերին շերտով, որը նախապես հեռացրել եք։ Գազօջախում թողեք 5-10 րոպե։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА