ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրո՞ւմ եք ձուկ

26.11.2017 12:39 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Սիրո՞ւմ եք ձուկ

Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում։

 ՍԱՊԾ-ն չի կարող գնահատել, թե ինչպես է առանց անասնաբուժական հսկողության ու փաստաթղթերի ձուկը հայտնվել ռուսաստանյան շուկայում

Ձկան յուղի 3 հատկություն, որոնց մասին չգիտեք

Առողջ մաշկ և մազեր։ Ձկան յուղը նվազեցնում է բորբոքումը, մաշկը սնուցում ներսից։ Այն կանխարգելում է կնճիռների առաջացումը և պայքարում ծերացման գործընթացի դեմ։

Ծնելիություն և հղիություն։ Ձկան յուղի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում թե կնոջ, թե տղամարդու վերարտադրողական առողջության վրա։ Այն օգնում է խթանել ձվազատումը։ Ըստ որոշ կարծիքների՝ այն կարող է օգնել նաև կանխարգելել վիժումը, վաղաժամ ծննդաբերությունը և ի ծնե արատները։ Ձկան յուղն օգնում է հավասարակշռել հորմոնները, կարգավորել դաշտանային ցիկլը։

Քաշի նվազում և տրամադրության անկումներ։ Հայտնի է, որ ձկան յուղը նվազեցնում է ճարպը։ Խոսքը հատկապես վերաբերում է որովայնի շուրջ կուտակված ճարպին։ Դա տեղի է ունենում ֆերմենտների օգնությամբ, որոնք անուղղակիորեն ազդում են ճարպի վրա։ Դրանք քայքայում են կուտակված ճարպը։

Ձկան յուղն ազդում է նաև ինսուլինի արտադրության վրա։ Որքան ցածր է ինսուլինի քանակը, այնքան փոքր է ճարպի քանակը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА