ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

28.11.2017 11:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

ՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօրվա՝ նոյեմբերի 28-ի դատական նիստում Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ամբաստանյալների դատավճիռները:

Մարզպետը 2 մեքենա է գնել, որից մեկը տարվա ընթացքում վաճառել է․ «Փաստ»

Ըստ այդմ, Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։ Դատախազը նրա համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, եւ ում համար դատախազը պահանջել էր 4 տարվա ազատազրկում, դատապարտվեց 3 տարի ազատազրկման։

Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։

Անդրանիկ եւ Կարեն Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին դատարանը մեղադրանք էր առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ըստ այդմ, Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկում, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանվելով փորձաշրջան երկու տարի ժամկետով։

Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանակարոներ չկիրառվեց՝ սահմանվելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА