ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.11.2017 19:15 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ ԵՄ դեսպան ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻՆ բավականին նենգամիտ անձնավորություն է, երեւաց այն մեկնաբանություններից, որ նա հնչեցրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնքելուց հետո: Քիչ էր, որ հակաընտանեկան օրենքի մասին նա արտաբերեց բանաձեւ` չենք միջամտում, բայց մատները խաչած սպասում ենք, նա նաեւ ազնվություն չունեցավ խոստովանելու, թե 2013-ին ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հրաժարվել էր ոչ թե ՀՀ-ն, այլ` ԵՄ-ն. «Դա ի՞նչ նշանակություն ունի: Եկեք ապագային նայենք, չեմ կարծում, որ ժամանակն է` անցյալին նայելու եւ կրկնելու այն զգացմունքները, որ կային 2013-ին: Հիմա մենք գիտենք, որ սա շատ կարեւոր համաձայնագիր է, որը տարբերվում է ասոցացման համաձայնագրից: Սա խորը եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չէ, բայց ԵՄ-ն առաջնորդվում է իր գործընկերների մղումներով: Այսօր սխալ է խոսել այն մասին, որ ԵՄ-ն ինչ-որ բան է պարտադրում: Ճիշտ կլիներ խոսել դրա մասին, եթե նոր համաձայնագիրը նման լիներ 4 տարի առաջվա համաձայնագրին»:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպիսին ԵՄ դեսպանն է, այնպիսին էլ նրա պաշտպանած «քաղաքացիական հասարակությունն» է: Ուստի, կարծում ենք, որ զարմանալի ճշգրտությամբ քաղաքագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ձեւակերպեց, թե ովքեր են խոչընդոտում մեր երկրի առաջընթացին. «Դրական փոփոխություններ Հայաստանում կարող են տեղի ունենալ, երբ ձեւավորվի իրական քաղաքացիական հասարակություն, երբ մարդիկ հասկանան, որ իրենց ներկան եւ ապագան հենց իրենք պետք է կերտեն: Սաքունցները, խզմալյանները, ստյոպա սաֆարյանները արեւմտյան դրամաշնորհներով խոչընդոտում են այս դործընթացին, ստեղծելով իմիտացիա, թե Հայաստանում իրական քաղհասարակությունը արեւմտամետ է»: Իրոք, որ հենց այդ գրանտակերների շնորհիվ է, որ դրսում տպավորություն կա, թե մեր քաղհասարակությունը ոտուգլխով արեւմտամետ է, իսկ երկրի ներսում էլ արդեն «քաղաքացիական հասարակություն» եզրույթը դարձել է գրեթե հայհոյանքի պես մի բան:

Մեզ հույժ զարմացրեց ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ գլխավորած այն հիմնարկությունը, որը պաշտոնապես կոչվում է Առողջապահության նախարարություն: Ծաղկաձորում նրանք կազմակերպեցին էժանագին շոու, որի նպատակն էր համոզել, թե «Գարդասիլ» պատվաստանյութը անվտանգ է: Տեսախցիկների առաջ համակարգի երեք ներկայացուցիչների դուստրերին ներարկվեց ինչ-որ հեղուկ, որի վերաբերյալ, համենայնդեպս, չի կարող վստահություն լինել, որ դա թորած ջուր կամ ֆիզիոլոգիական լուծույթ չէ, մի քանի հոգու էլ նույն տեսախցիկների առաջ պատվաստեցին սեզոնային գրիպի դեմ` փորձելով տպավորություն ստեղծել, թե կամովին «գարդասիլլվողները» բավականին շատ են: Բայց զարմանալի է, տիկնայք եւ պարոնայք, մի՞թե մինչեւ հիմա չեք հասկացել, որ հանրությունն ունի զրոյական վստահություն ձեր` բժշկական դիպլոմներով չինովնիկներիդ եւ բիզնեսմեններիդ հանդեպ, եւ ինչքան էլ քարոզչական եւ ուղեղալվացման հնարքների դիմեք, այդ վստահությունը մազաչափ իսկ չի վերականգնվի:

Իսկ այժմ ոչ թե ֆիզիկական, այլ համակարգչային վարակների մասին: Ըստ աշխարհահռչակ ԿԱՍՊԵՐՍԿՈՒ լաբորատորիայի` Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիսին օգտատերերի սարքերի 68.85%-ը ենթարկվել է վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի: Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 23-րդ տեղն աշխարհի երկրների շարքում: Դե ինչ, մեր հայրենակիցները զարմանալի անփութությամբ են վերաբերվում այդ հարցերին: Կարեւոր է ըմբռնել, որ հենց լիարժեք հակավիրուսային ծրագրերի կիրառումը, բոլոր լիցենզիոն ծրագրերի ժամանակին եւ կանոնավոր թարմացումները եւ թվային աշխարհում անվտանգության կանոններին հետեւելն է մեծապես նպաստում թվային չարագործների ոտնձգություններից զերծ մնալուն»: Դա կարող ենք տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի թեւավոր խոսքով ձեւակերպել. «Ամեն ինչի վրա փայտփորիկի նման մի կտտացրեք»:

ԶԱՐՄԱՆՔ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА