ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չանենք քայլեր, որոնք կթուլացնեն մեր երկիրը` հեռացնելով ազգային գաղափարների լուծումից»

28.11.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Չանենք քայլեր, որոնք կթուլացնեն մեր երկիրը` հեռացնելով ազգային գաղափարների լուծումից»

Բրյուսելում Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որին անդրադառնալով «Իրավունքի» հետ զրույցում` «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆՆ ընդգծեց, որ դրանով կոմպլիմենտարիզմը Հայաստանում ավարտվեց` իր տեղը զիջելով պարզ, բազմավեկտոր քաղաքականությանը: 

«Նույնիսկ եթե գոռում են՝ «Նիկոլ, Նիկոլ», Փաշինյանին աջակցելու համար չէ »

«ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ՃԻՇՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼ»

– «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական եւ վերլուծական հասարակական կազմակերպությունը` Եվրասիական փորձագիտական ակումբի հետ, վերջին երկու ամիսների ընթացքում նախաձեռնել էր մի քաղաքական ընթացիկ հետազոտություն` ուսումնասիրելով եվրոպական եւ եվրասիական ինտեգրացիոն  վեկտորների համատեղման դեպքում մեր երկրի առջեւ ծառացած արդիական մարտահրավերներն ու հնարավոր հիմնախնդիրները: Մեր իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն` արձանագրենք, որ ՀՀ իշխանությունները Եվրոպական միության հետ խորացված եւ համապարփակ համագործակցության են գնում` նկատի ունենալով, որ այն որեւէ կերպ չի հակասում ՌԴ-ի հետ ունեցած դաշնակցային, ռազմավարական եւ գործընկերային հարաբերություններին: Կարծում ենք, որ Հայաստանի իշխանությունների ցանկությունը հիմնված է այն պարզ իրողության վրա, որ բարդ տարածաշրջանում գտնվող ՀՀ-ն պետք է կարողանա ճիշտ հարաբերություններ կառուցել ժամանակակից աշխարհի` մեզանով շահագրգիռ ուժային հիմնական կենտրոնների հետ, եւ այդ հարաբերությունները հանգեցնեն մեր երկրում ներդաշնակեցման, այլ ոչ թե դրանց միջեւ մրցակցային, թշնամական իրողության: Արձանագրենք նաեւ, որ Արեւմուտքի (Միացյալ Նահանգները եւ Արեւմտյան Եվրոպան), Ռուսաստանի, Չինաստանի եւ զարգացող աշխարհի մյուս հնարավոր ուժային կենտրոնների հետ մեր համագործակցությունը պարտավորեցնում է լինել բաց, կանխատեսելի գործընկեր, ունենալ թափանցիկ եւ հասկանալի քաղաքականություն բոլորի նկատմամբ` աշխատելով այնպես անել, որ մեր երկրում այդ վեկտորները հատվեն միմյանց` չեզոքացնելով, այլ ոչ թե նոր լարվածության ակունքներ ծնելով: 

«ՍԱ ԾԱՅՐԱՀԵՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԱՅԼ Է»

– Պարոն Սաֆարյան, այս համաձայնագրի ստորագրման ֆոնին` վերջին օրերին նկատելի էր, որ մեր երկրի բազմաթիվ արեւմտամետ ուժային կենտրոններ, ՀԿ-ներ, քաղաքական գործիչներ, առանձին լրագրողներ խնդիր էին դարձրել Հայաստանը դարձնել Ռուսաստանի դեմ քաղաքական պայքարի հարթակ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարծում եմ` սա ծայրահեղ վտանգավոր քայլ է, այդպիսի գործողությունը հակասում է Հայաստանի արմատական շահերին: Ուստի` կոչ ենք անում թույլ չտալ Հայաստանը դարձնել այնպիսի հարթակ, որից եկող բացասական իմպուլսները լրացուցիչ նյարդայնացում, դժգոհություն եւ չարություն առաջացնեն Ռուսաստանի ռազմական, քաղաքական, դիվանագիտական, խորհրդարանական, պետական, պաշտոնական եւ այլ շրջանակներում: ՌԴ նախագահ Վ. Պուտինի վերջերս արած հայտարարությունն առ այն, որ թույլ ենք տալիս Հայաստանին գնալ դեպի Արեւմուտք, պետք է ընդունել ոչ թե չարությամբ եւ դժկամությամբ` համարելով միջամտություն մեր ներքին գործերին, այլ պարզ զգուշացում ՌԴ համապատասխան էլիտաներին` քաղաքական, ռազմական, դիվանագիտական, պետական եւ այլն, դադարեցնել անհանգիստ պրպտումներն առ այն, թե Հայաստանը հեռանում է Ռուսաստանից եւ մոտենում է Արեւմուտքին: Հատկապես, որ իրականում այդպիսի խնդիր խորքային իմաստով գոյություն չունի:

Ձերբակալությունից հետո Արամ Սարգսյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին ու հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

«ՊԵՏՔ Է ՇԱՏ ԼՈՒՐՋ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵՆՔ»

–Կարելի՞ է ասել, որ հաջողվեց Հայաստանին անցնցում ու անցավ իրականացնել «եւ-եւ»-ի քաղաքականությունը` լինելով ԵԱՏՄ անդամ եւ հետայսու համագործակցելով նաեւ ԵՄ-ի հետ:

– Մեր աչքի առաջ ունենք Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակը, որոնք իրենց աշխարհաքաղաքական երկընտրանքների եւ նախապատվությունների համար պայքարում ունեցան շատ մեծ կորուստներ, մասնավորապես` տարածքային: Կարծում եմ` ՀՀ վերջին արած քայլը բնական հետաքրքություն է առաջացնում ուկրաինացի եւ վրացի հասարակությունների միջեւ առ այն, որ եթե կարելի էր այսպիսի հարաբերություններ ունենալ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի հետ` բա իրենք ինչո՞ւ չունեցան, ինչո՞ւ իրենց երկիրը դարձրին ավելի խոցելի` արտաքին ազդեցությունների եւ անբարյացակամ մարտահրավերների ու սպառնալիքների առումով, ինչո՞ւ չկարողացան զուգորդել այս երկու վեկտորներն այնպես, որ դրանք ուժեղացնեն իրենց հասարակությունները եւ ոչ թե թուլացնեն: Սրանք հարցեր են, որոնք բնական պատասխաններ են պահանջում: Այնպես որ, իսկապես, մենք լավ օրինակ ենք տվել եւ պետք է շատ լուրջ ջանքեր գործադրենք այս օրինակի բարի պտուղները քաղելու համար: Հետեւաբար, չպետք է թույլ տանք, որ այն, ինչ կոչված էր մեզ ուժեղացնելու, ամրացնելու, հզորացնելու, արտաքին մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմադրող դարձնելուն, հանկարծ փոփոխվի լրացուցիչ կորուստներով եւ քաղաքական առճակատումներով, որոնք կթուլացնեն մեր երկիրը` հեռացնելով մեր ազգային գաղափարների լուծումից:

«ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐԸ ՄԵՐ ԵՎ ՄԻԱՅՆ ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է»

– Շատ խոսվեց այն մասին, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա Արցախյան հիմնախնդրի վրա: Տեսնո՞ւմ եք այդ հնարավորությունը: 

– Արցախի հարցում ես ունեմ իմ մոտեցումը, որ հիմնված է նախկին 25 տարիների վրա: Գտնում եմ, որ Արցախի խնդիրը մեր եւ միայն մեր խնդիրն է: Այն մեր ազգային կենսունակության, տոկունության, կազմակերպվածության գերխնդիրն է: Կկանգնե՞նք ազգովի, ուրեմն` Արցախի խնդիրը կկարողանանք հասցնել բարեհաջող ավարտի` իր լուծմամբ: Իսկ եթե պառակտվենք, թուլանանք, տուրք տանք արտաքին ազդակներին եւ այդ պայմաններում ներքին առճակատումներ ունենանք, ուրեմն` կթուլացնենք մեր թիկունքը, կթուլացնենք ռազմաճակատը եւ կդառնանք անկարող ու տկար Արցախյան խնդրի կարգավորման հարցում: Ահա ինչու է, որ կարծում եմ` մեր հասարակության համար եղել է եւ մնում է գերխնդիր քաղաքացիական համերաշխության, ազգային համաձայնության մթնոլորտ ունենալը` քաղաքական տարբեր բեւեռների եւ ուժերի միջեւ: Այսինքն` ոչ թե առճակատման մթնոլորտ ստեղծել, այլ ներքին համագործակցության դաշտում աշխատել, ինչպես բնորոշ է ժամանակակից, ժողովրդավարական աշխարհի ուժեղ պետություններին: Այդպիսով` մեր երկիրը ուժեղացնելով, կենսունակ դարձնելով` կկարողանանք պաշտպանել Արցախի մեր եղբայրներին ու քույրերին:

«Առաջնայինն ու կարեւորը՝ Արցախի անկախությունն ու անվտանգությունն է...»

«ՍԱ ՄԻ ԱՆՑԱՎ, ԱՆՓՈՐՁԱՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՍ Է»

– Երեկ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել էին հանրային լսումներ` Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Կա՞ այսօր որեւէ հիմք` նման նախաձեռնության արդարացված լինելու համար:

– Մեր հետազոտությունները անցած երեք տարիներին եւ մասնավորապես` 2017 թվականի հունվարից սկսած` ցույց են տալիս, որ ՀՀ ընտրությունը` ԵԱՏՄ անդամ դառնալու, ճիշտ էր, եւ այն երկրին օգուտներ է բերում: Ուստի` համոզված փոխանցում եմ մեր գործընկերներին, այդ թվում` մեր ընդդիմախոսներին, որ երկրորդ տարին է, ինչ քաղում ենք ԵԱՏՄ անդամակցության բարեբեր պտուղները: Ավելին` ինչպես 2016 թվականի երկրորդ կիսամյակում եւ 2017 թվականի առաջին ութ ամիսներին, այնպես էլ 2018-2019 թթ.-ին արտահանման ծավալները շարունակելու են աճել: Եվ մեր համագործակցությունը ՌԴ-ի եւ մյուս դաշնակիցների հետ շարունակելու է ամրապնդվել: Սա մի անցավ, անփորձանք քաղաքական կուրս է Հայաստանի համար, որի նպատակն է երկիրը դուրս բերել կայուն զարգացման ճանապարհ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА