ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵԱՏՄ-ից դուրս գալու փաստարկները շատ հեշտ է ջարդել հակափաստարկներով»

29.11.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԵԱՏՄ-ից դուրս գալու փաստարկները շատ հեշտ է ջարդել հակափաստարկներով»

Օրեր առաջ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ: Իհարկե, չարդարացան «Ելք»-ականների հույսերը, եւ ԱԺ ամբիոնից առավել շատ հնչեցին պրոֆեսորների, փորձագետների եւ քաղաքական գործիչների հիմնավորված կարծիքներ, թե ինչու է ճիշտ մնալ ԵԱՏՄ կազմում: Բայց, ամեն դեպքում, ընդդիմադիր «Ելքի» կարկառուն ներկայացուցիչներին հաջողվեց մի քանի ժամ իրենց զգալ ԱԺ նախագահի եւ փոխնախագահների դերում` թիկնելով համապատասխան աթոռներին, ինչը չէին էլ թաքցնում: Ինչեւէ, տեղի ունեցած խորհրդարանական լսումների, դրա շեշտադրումների, ինչպես նաեւ ՀՀ-Եվրամիություն ստորագրված համաձայնագրի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

ՀՀ նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածությունը հնարավոր է քննարկվի․ ՀՀԿ

«ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐՈՎ ՎՃԱՐՎՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀՀ-ՈՒՄ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ ԲԱՐՁՐԱՑՆԵՆ»

– Պարոն Հակոբյան, Ձեր գնահատմամբ` որքանո՞վ էր արդարացված այս շրջանում նման լսումներ անցկացնելը Ազգային ժողովում:

– Ամեն քաղաքական ուժ իր օրակարգն ունի, եւ իրենք բավականին շուտ էին որոշել նման լսումներ անցկացնել: Կազմակերպեցին, հնչեցին տեսակետներ, եւ կարծում եմ` այստեղ որեւիցե արտառոց բան չկա: Իրենք իրենց փաստարկներն ունեին, մյուսները` իրենց հակափաստարկները: Ընդհանուր առմամբ` կոնսուլտատիվ բնույթի ելույթներով լեցուն մի միջացառում էր, որը տեղի ունեցավ: Այնպես որ, այստեղ առանձնապես ո՛չ քաղաքական մեսիջների խնդիր եմ տեսնում, ո՛չ էլ սրանով ինչ-որ հարց լուծելու կոնկրետ խնդիր էր դրված, որը ձեւակերպվել էր մեր ընդդիմադիր գործընկերների խմբակցության կողմից: 

– Այդուհանդերձ, ի՞նչ եզրահանգման բերեցին այս լսումները, թե՞ պարզապես քննարկում էր` քննարկման համար:

– Եզրահանգման խնդիր չկար: Այստեղ չէր կարող լինել եզրահանգում, որովհետեւ ընդդիմախոսների հնչող տեսակետներն ու փաստարկները, որոնք իհարկե քաղաքական էին, բայց խիստ սուբյեկտիվ էին եւ թերեւս լավ մշակված եւ ծանրակշիռ չէին ոչ մի մասով: Ավելին` ԵԱՏՄ-ից դուրս գալու փաստարկները շատ հեշտ է ջարդել հակափաստարկներով, դրանք քննադատության չդիմացող մոտեցումներ են: Հատկապես, երբ մեր ընդդիմադիր գործընկերները հրավիրել էին նաեւ մարդկանց, որոնք ոչ թե քաղաքական գործիչներ են կամ Հայաստանի մասին մտածող, արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրներով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ բացահայտ պրոպագանդիստներ, որոնք տարբեր դրամաշնորհներով վճարվում են, որպեսզի ՀՀ-ում հակառուսական ալիքներ բարձրացնեն, կամ, միգուցե, իրենց աշխատանքն է այդպիսին: Հիմա այս մարդիկ ի՞նչ պետք է առաջարկեն, ի՞նչ պետք է խոսեն... Այստեղ քաղաքական խնդիր չեմ տեսնում:

– Երբ ՌԴ-ում է որեւէ հակահայկական նախաձեռնություն լինում, մեզանում հանրային լայն ընդվզում է առաջանում: Այս դեպքում միակ ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցությունը կասկածի տակ դնող հանրային քննարկում իրականացնելը որքանո՞վ կարող է վնասել հայ-ռուսական հարաբերություններին:

– Չեմ կարծում, թե սա կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերություններին: Ի վերջո, Ռուսաստանում որոշում կայացնող շրջանակները միամիտ մարդիկ չեն, եւ մենք էլ մեր քաղաքական դաշտով պետք է հասկանանք` բոլորը չեն, որ ՌԴ-ում մեզ սիրում են: Նույն կերպ նաեւ ռուսները պետք է հասկանան, որ ՀՀ-ում բոլորը չեն, որ իրենց սիրում են: Իհարկե, ՌԴ-ում ունենք մարդիկ, որոնք մեզ շատ սիրում են, հարգում, ընկալում են որպես իրենց ռազմաքաղաքական դաշնակից, բայց կան նաեւ մարդիկ, որոնք այդ կարծիքը չեն կիսում: Եվ նույնը նաեւ Եվրոպայում է ու Միացյալ Նահանգներում: Սա սովորական մի երեւույթ է, եւ Հայաստանից հնչող ամեն մի փորձագետի կամ քաղաքական գործչի կարծիքը չի կարող վերածվել Հայաստանի պաշտոնական մոտեցման: Եվ ՌԴ-ի ինչ-որ մի լրագրողի, հասարակական-քաղաքական գործչի արտահայտած կարծիքը չի կարող ընկալվել որպես Ռուսաստան պետության պաշտոնական մոտեցում: Սա է հենց խոսքի ազատությունը: Ինչ վերաբերում է «Ելքի» նախաձեռնությանը եւ հանրային լսումներին, չեմ կարծում, թե ՌԴ-ում մեր գործընկերներն այն ընդունում են, որպես Հայաստանից պաշտոնական կամ այլ դիրքորոշում: «Ելքն» ընդդիմադիր խմբակցություն է` իր դիրքորոշումներով, իր քաղաքական եւ աշխարհաքաղաքական ճաշակով: Սա իրենց գործն է, իրենց անելիքն է, եւ իրենք էլ խոսում են, տեսակետներ հնչեցնում: Այստեղ ո՛չ ողբերգություն կա, ո՛չ էլ խնդիր կարող է լինել: 

«Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքական դաշտի ամենաազդեցիկ գործիչն է»

«ՊԵՏՔ ՉԷ ՀՀ-Ն ՏԵՂԱՎՈՐԵԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԽՐԱՄԱՏՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ»

– Ի դեպ, մի շարք լուրջ տնտեսագետներ հենց ԱԺ ամբիոնից հայտարարեցին, որ եթե անգամ Եվրամիությունը Հայաստանի տնտեսության համար նոր շուկա է, բայց ի տարբերություն ԵԱՏՄ-ի, փաստացի չունենք ապրանքներ, որոնք կհամապատասխանեն ԵՄ չափանիշներին եւ կարտահանվեն: Վերջիվերջո, ոչ նյութական համագործակցությունից զատ, ի՞նչ տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

– Եվրամիության հետ փաստացի ստորագրել ենք մի փաստաթուղթ, որը եթե վերծանենք դիվանագիտական լեզվից` բարձր մակարդակով հարաբերություններ ունենալու, ընկերություն անելու փաստաթուղթ է, որը ՀՀ եւ ԵՄ շահերից է բխում եւ չի հակասում ՀՀ տնտեսության եւ ռազմաքաղաքական գործընկերների շահերին: Հայաստանը լուրջ պետություն է` իր միջազգայնորեն ստանձնած լուրջ հանձնառություններով, եւ չի անում քայլեր, որոնք կարող են հակասել իր գործընկերների, իր դաշնակիցների շահերին: Արտաքին աշխարհում բոլորն էլ պետք է գիտակցեն, որ մենք գործում ենք մեր շահերից ելնելով` մի կողմ չդնելով մեր հանձնառությունները, մեր պարտավորությունները: Այո, մենք տնտեսական շահեր ունենք նախկին հետխորհրդային տարածաշրջանում, ստեղծված Եվրասիական միությունում, որովհետեւ մեր ապրանքներն այստեղ ավելի մրցունակ են, ավելի ճանաչված են: Սակայն, նույնը չեմ կարող նշել եվրոպական շուկայի մասին: Մենք, ԵՄ-ում ունենալով տնտեսական շահեր, այնուամենայնիվ, այս պահին այդտեղ չունենք մեծ հնարավորություններ, որպեսզի կարողանանք մեր արտադրողի ապրանքներն իրացնել: Դրա համար էլ ընտրել ենք ԵԱՏՄ-ն, բայց նաեւ քաղաքական, հումանիտար, ինչու ոչ, նաեւ տնտեսական բարձր մակարդակի հարաբերություններ ունենք ԵՄ-ի հետ: Եվ անգամ մինչեւ այս փաստաթղթի ստորագրելը, մինչեւ ԵԱՏՄ անդամ լինելը` մենք արտոնյալ առեւտրային ռեժիմ ունեինք ԵՄ-ի հետ: Այլ բան է, որ մենք չենք կարողանում մինչեւ վերջ այդ պոտենցիալն իրացնել: Եթե ուսումնասիրություն անեք ու տեսնեք, թե քանի միավոր ապրանք են եվրոպացիները մեզ հնարավորություն ընձեռել, որպեսզի կարողանանք իրենց չափորոշիչներին համապատասխան ապրանքներ ներմուծել եվրոպական շուկա եւ այնտեղ վաճառենք ու փաստացիորեն` քանի միավորն ենք կարողանում վաճառել, իրավիճակը բոլորի համար պարզ կլինի: 

– Նաեւ քաղաքագիտական մտահոգություններ կան, որ Հայաստանի ընտրած այսօրվա «եւ-եւ»-ի քաղաքականությունը, վաղը կարող է չլինել, եւ պարզապես կանգնենք փաստի առաջ` կա՛մ ընտրել Արեւմուտքը, կա՛մ ՌԴ-ն եւ նրա գործընկերներին:

Կառավարությանն ուղղված անխնա մեղադրանքները ԱԺ-ում կրկին մնացին անարձագանք

– Ես այդ մտահոգությունը չունեմ, որովհետեւ Ձեր նշած քաղաքական շրջանակները փորձում են աշխարհաքաղաքական ճակատամարտերում Հայաստանին տեղավորել խրամատներից մեկում: Դրա կողմնակիցը չեմ եւ գտնում եմ, որ Հայաստանի եւ մեր երկրի պես քաշային կարգ եւ մարտահրավերներ ունեցող պետությունների համար շահեր որոնելը աշխարհաքաղաքական կենտրոնների հակասությունների կիզակետում շատ վտանգավոր մոտեցում է: Ավելի կոշտ ասած` ոտատակ կտան, ու չենք էլ հասկանա, թե ինչպես եղավ: ՀՀ-ն, ի տարբերություն այլ պետությունների, որոնք իրենց քաղաքականությունը փորձեցին գտնել հենց հակասությունների կիզակետում եւ ունեցան լուրջ տնտեսական եւ քաղաքական, անգամ տարածքային կորուստներ, այդ ճանապարհով չի գնացել: Մենք մեր քաղաքականությունը կառուցում ենք` փորձելով մեր շահերը գտնել աշխարհաքաղաքական կենտրոնների, գերտերությունների շահերի համադրման կիզակետերում: Եվ դրանից միայն շահում ենք, սառը պատերազմի կամ նոր սառը պատերազմի մասնակից չենք, չենք էլ ցանկանում լինել, եւ կրկնում եմ` պետք չէ Հայաստանի Հանրապետությունը տեղավորել աշխարհաքաղաքական բախումների խրամատներից մեկում, այդտեղ ոչինչ չենք շահելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА