ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դեկտեմբերի 1-ի որոշումը ոչ ոք չի կարող չեղարկել»

29.11.2017 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Դեկտեմբերի 1-ի որոշումը ոչ ոք չի կարող չեղարկել»

28 տարի առաջ` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ-ի եւ Արցախի վերամիավորումը: Իսկ 1990 թվականին վերամիավորման որոշումն ամրագրվեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում: Սակայն ազգային միասնության այս կարեւոր գաղափարը, ստվերվում ու հետ է մղվում: Իսկ թե որքանո՞վ է այս որոշումը ոչ միայն պատմական, այլեւ կարեւոր ու արդիական այսօր, «Իրավունքը» պարզեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ: Նրա գնահատմամբ՝ այս որոշումն ամենակարեւորն է, որ կայացվել է ընդհանրապես Արցախի վերաբերյալ. «Միացո՛ւմ» կարգախոսը իրականացնելու գաղափարն էր դրված դրա տակ: Այսօրվա դրությամբ` մենք նորից պետք է վերադառնանք այդ գաղափարին եւ դարձնենք այն մեր հիմնական կարգախոսը, որովհետեւ բանակցային գործընթացում երկրորդ հայկական հանրապետությանը ոչ մի կերպ չեն թույլ տալիս մասնակցի: Ու, երեւի թե, ճիշտը դա է, որովհետեւ եթե Հայաստանն է պատասխանատուն այդ ամենի համար, նշանակում է, որ Արցախը Հայաստանի անքակտելի մասն է արդեն: Ամեն դեպքում՝ այն պետք է հաստատվի եւ դե յուրե»:

«Կուզենայի, որ չկրկնվեր հուսախաբությունը, որը եղավ 1991 թվականից հետո». հոգեբան

ՀԴԿ նախագահի կարծիքով` այս պարագայում բավական կհեշտանա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործը, որոնք կհասկանան, թե Հայաստանն իրականում ինչ դիրքորոշում ունի եւ ինչ է ուզում. «Եթե մենք սրանից անընդհատ խուսափում ենք` անընդհատ ասելով, թե իբր սա մեր խնդիրը չէ, այլ մենք ընդամենը երաշխավորում ենք Արցախի անվտանգությունը, ստացվում է, որ այդ տարածքը հայկական չէ: Այսինքն` հայաստանյան չէ, ինչը շատ սխալ մոտեցում է: Ուստի`  գտնում եմ, որ այո՛, դեկտեմբերի 1-ի որոշումը ոչ ոք չի կարող չեղարկել: Այդ որոշումը պետք է դառնա հիմնաքարը` Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մեր ընդհանուր կոնցեպտի: Դրանով պայմանավորված կլինեն այն բոլոր հիմնավորումները, որոնցով մենք հաստատում ենք, որ Արցախը հայկական հող է, հայ ժողովրդի բնակեցված տարածքն է, ինչը դարեր շարունակ է եղել այդպես»:

Շարունակելով միտքը` Ա. Սարգսյանը շեշտեց, որ Արցախի հարցում հիմա աշխարհի տպավորությունն այնպես է, որ Ադրբեջանի մի մասը կազմող տարածքը դուրս է եկել նրա կազմից եւ ստեղծել է մի ինքուրույն միավոր, որի հետեւանքով հակասության մեջ են տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքը հասկացությունները. «Մինչդեռ Արցախի հարցի հետ կապված որեւէ առնչություն չունեն տարածքային ամբողջականության սկզբունքը: Իսկ այս կերպ ստացվում է, թե Ադրբեջանի տարածքից դուրս է եկել, ուրեմն` նշանակում է, որ Ադրբեջանն իրավունք ունի՝ նրան այդ տարածքից դուրս չթողնելու: Բացի դրանից, մենք դրանով հաստատում ենք, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան է կայացել նրա դուրս գալը: Ուստի` մեր կուսակցությունը բազմաթիվ անգամ ասել է` մենք պարտավոր ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի ձեւավորման օրինականությունը, այսինքն` նրա՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու օրինականությունը»:

Այդուհանդերձ, որքանո՞վ է այսօր հնարավոր այս որոշումը կրկին վերադարձնել օրակարգ եւ կյանքի կոչել` Ա. Սարգսյանը նշեց, որ փաստացի այն իրականություն է. «Իսկ ինչ վերաբերում է դե յուրե հաստատմանը, կառավարությունը եւ խորհրդարանը պետք է որոշեն, թե ինչպես են իրականացնելու: Սա շատ պարզ, հստակ նախագիծ կարող է լինել: Եվ, իհարկե, առաջին հերթին դրա վերաբերյալ պետք է համապատասխան, հիմնավորված, դիվանագիտական նոտա ձեւավորվի, ինչը դիվանագիտական պրակտիկայում ընդունված բան է, ու դրանից խորշել պետք չէ: Այլ հարց է, թե ով ինչպես կընդունի, որովհետեւ մենք անորոշ ճանապարհով ենք գնում մեր բանակցային գործընթացում: Դրա համար էլ ամեն անգամ մեջտեղ են բերվում մադրիդյան տխրահռչակ սկզբունքները, որտեղ, իրոք, մեզ առաջարկվում են տարածքներ զիջել ու չգիտես, թե ինչի դիմաց»:

Փաշինյանը, այնուամենայնիվ, չի բացառում ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА