ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինքնասպանություն Հաագայի դատարանում. հայտնի է դարձել, թե ինչպես է թույնը հայտնվել գեներալի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01.12.2017 12:24 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՑԱԽ
Ինքնասպանություն Հաագայի դատարանում. հայտնի է դարձել, թե ինչպես է թույնը հայտնվել գեներալի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաագայի միջազգային դատարանում նիստի ժամանակ մահացած բոսնիացի խորվաթների ռազմական առաջնորդ Սլոբոդան Պրալյակը կարող էր թույնը ստանալ կոստյումի հետ, որը դատարանում նրա հագին էր։ Գեներալը նոյեմբերի 29-ին դատավորների աչքի առաջ անհայտ հեղուկ էր խմել և որոշ ժամանակ անց կնքել մահկանացուն։ Դրանից առաջ դատարանը հրաժարվել էր չեղարկել ռազմական հանցագործությունների համար նրա 20-ամյա պատժաժամկետը։ Ականատեսներից մեկի խոսքով՝ նյութը հավանաբար Պրալյակին է փոխանցվել կոստյումի հետ,- գրում է Daily Mail-ը։ Պարբերականի զրուցակցի խոսքով՝ դատավարությունը շարունակվում է արդեն 13 տարի, այդ իսկ պատճառով անվտանգության աշխատակիցների զգոնությունը բթացած է եղել։ Կոստյումը գեներալի խուց են բերել նիստից անմիջապես առաջ, և ըստ ամենայնի, այն պատշաճ ձևով չեն ստուգել։ Թույնի փոխանցման մեջ կասկածվում է փաստաբաններից, անվտանգության աշխատողներից կամ միջազգային դատարանի ծառայողներից մեկը։

Բախումներ Ուկրաինայի գերագույն ռադայի մոտ. այրել են ՌԴ դրոշը (տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА