ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵԱՏՄ շուկա արտահանում ենք պատրաստի ապրանք, ինչն ավելի շահավետ է Հայաստանի համար»

02.12.2017 17:54 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԵԱՏՄ շուկա արտահանում ենք պատրաստի ապրանք, ինչն ավելի շահավետ է Հայաստանի համար»

«Ժողովրդի ձայնը» հասարակական կազմակերպության փարձագետ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ խոսքով`ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության անդամներն այնպիսի տպավորություն են ցանկանում ստեղծել, որ Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող ամեն վատ երեւույթի պատճառն այդ միությունն է. «ԵԱՏՄ-ից դուրս գալու կողմնակիցների ելույթները բավականին միակողմանի են, մեր անդամակցությունը այդ կառույցին դիտարկում էին սեւ եւ սպիտակ հարթակներում, որը քաղաքականության մեջ անընդունելի է: Եթե մենք ցանկանում ենք այդ միությունից օգուտներ քաղել, ապա ամեն ինչ կախված է մեզանից, այսինքն, թե ինչ աշխատանքներ կիրականացնենք: Փորձեր արվեցին նաեւ մեր ներքին խնդիրները եւս բարդել այդ տնտեսության վրա: Հարց է առաջանում,  մինչեւ կառույցին անդամակցելը, մեզ ի՞նչն էր խանգարում զարգացնել տնտեսությունը»,-«Իրավունքի» հետ զրույցում փաստեց Ծ. Կոստանյանը եւ հավելեց, թե ինչ երաշխիքներ կան, որ ԵՄ-ի հետ անդամակցելուց հետո տնտեսությունում առկա խնդիրները կլուծեվեն. «Մենք պետք է հաշվի առնենք այն փորձըը, որ կա որոշ երկրներում ԵՄ-ին անդամակցելուց հետո: Ինքս եմ եղել Մոլդովայում եւ տեսել այն իրավիճակը, ինչ եղել է ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելուց հետո, կոնկրետ վիզայի ազատականացման մասով 2 տարում Մոլդովան լքել է մոտ 450 հազար մոլդովացիներ: Ըստ մեր մասնագետների, մենք այսօր  ԵԱՏՄ շուկա արտահանում ենք պատրաստի ապրանք, իսկ ԵՄ շուկա, միայն հումք, մեզ համար ավելի շահավետ է արտահանել պատրաստի ապրանք»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Երախտագիտության նամակ` ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը (Տեսանյութ)

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА