ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ըստ Շ. Քոչարյանի, ՀՀ-ին Արցախի վերամիավորման որոշումը պատմական է, պատմական էլ կմնա

02.12.2017 23:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ըստ Շ. Քոչարյանի, ՀՀ-ին Արցախի վերամիավորման որոշումը պատմական է, պատմական էլ կմնա

28 տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը։ Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ համակարգերի միասնականացման գործընթացները։ Իսկ 1990 թվականի մայիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես՝ Արցախում ձեւավորված 6 ընտրատարածքներում։ Այնուհետեւ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն ամրագրվեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում, որն իր հերթին ՀՀ Սահմանադրության մաս է կազմում։ Այսպիսիով՝ վերամիավորման որոշումն ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն եւ վճռորոշ կերպով նպաստեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն: Սակայն, այսօր անդրադառնալով վերոնշյալ որոշմանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում խուսափեց այն համարել օրակարգային եւ արդիական:

Դեսպան Արզումանյանի քայլը ԱԳՆ-ն չի մեկնաբանում

- Որոշումը պատմական է, պատմական էլ կմնա, այլ բան է՝ որ Արցախի ժողովուրդը հետո հանրաքվեով արտահայտեց իր կամքը, որ ցանկանում է լինել անկախ պետություն: Բայց, ամեն դեպքում, իհարկե, պետք է ընդունենք, որ որոշումը պատմական էր:

- Այսինքն՝ այս որոշումը համարում եք պատմական երազա՞նք, թե՞ գոնե Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչումից հետո՝  այն պետք է դառնա մեր գլխավոր նպատակը:

- Երբեք դիվանագետները «եթե»-ներով չեն խոսում: Մի բան ակնհայտ է՝  մենք մի ժողովուրդ ենք: Ինչպես նաեւ ակնհայտ է, որ մենք պետք է առաջնորդվենք Լեռնային Ղարևաբաղի ժողովրդի արտահայտած կամքով՝ այն է՝ Արցախն անկախ պետություն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА