ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկացի թոշակառու կինն իր պատրաստած թույնը փորձարկել է հասակակից հարևանների վրա

03.12.2017 19:50 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ամերիկացի թոշակառու կինն իր պատրաստած թույնը փորձարկել է հասակակից հարևանների վրա

Ամերիկացի թոշակառու կինն իր պատրաստած թույնը փորձարկել է հասակակից իր հարևանների վրա, որոնց հետ ապրել է նույն ծերանոցի հարկի տակ:

«Կուզենայի, որ չկրկնվեր հուսախաբությունը, որը եղավ 1991 թվականից հետո». հոգեբան

Ինչպես ներկայացնում է  Chicago Tribune-ը, Վերմոնտ Բեթթի Միլլեր անունով տարեց կինն իր ինքնաշեն թույնը պարբերաբար լցրել է ծերերի խմիչքի ու ուտելիքի մեջ, այդ ամենը տևել է մի քանի օր:

Թոշակառուն խոստովանել է ոստիկանության աշխատակիցներին իր քայլի մասին ու մանրամասնել, որ ընդհանուր առմամբ նրան հաջողվել է նման գործողություն կատարել երեք անգամ:

Խուզարկման ժամանակ Միլլերի մոտ են հայտնաբերել «րիցին» գրությամբ անհայտ ծագմամբ նյութի սրվակ: Փորձաքննությունն ապացուցել է, որ տվյալ նյութն առկա է եղել ծերերի ուտելիքի մեջ խառնված փոշու մեջ:

Բարեբախտաբար, ծերանոցի բնակիչներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: 

Միլլերը ձերբակալված է: Հայտնի է դարձել նաև, որ թոշակառուն նախկինում ունեցել է խնդիրներ հոգեկան առողջության հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА