ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարտադիր չէ, որ մարդը քայլի, նման լինի ուրիշներին, տեսնի ու լսի, որ երջանիկ լինի»

04.12.2017 01:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պարտադիր չէ, որ մարդը քայլի, նման լինի ուրիշներին, տեսնի ու լսի, որ երջանիկ լինի»

«Դեկտեմբերի 3... Ամբողջ համացանցը ողողված է առաջին ձյան մասին տպավորություններով, ոմանք հասցրել են արդեն ձնագնդի խաղալ, իսկ ոմանք՝ սահմանափակ կարողություններով մարդիկ, փակված են տանը ու երազում են այդ ձյան մասին: Այսօր հաշմանդամության միջազգային օրն է...», - սոցցանցում գրել է 2012 թվականին պարտադիր զինծառայության ընթացքում հրազենային վնասվածք ստացած եւ մինչ օրս սայլակին գամված՝ իր սիրո պատմությամբ շատերին հայտնի Սամվել Ավետիսյանի կինը՝ ԷՄՄԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ապա հավելել. «Նախեւառաջ ուզում եմ խնդրել, չէ պահանջել, որ ոչ մի հաշմանդամություն ունեցող մարդու խղճահարությամբ չվերաբերվեք, մարդի՛կ: Հաճախ նրանք ավելի խելացի ու ավելի մարդկային են մարդու նկատմամբ: Նրանց սրտում հավատն ու հույսը գերազանցում են մեր հավատին ու հույսին: Եթե ձեր շրջապատում կան հաշմանդամություն ունեցող մարդիկ, մի՛ դատապարտեք նրանց ամողջ կյանքում 4 պատից այն կողմ ոչնչի չձգտելուն»:

Սամվել Բաբայանն ու «Իգլա»-ի գործով ևս 2 դատապարտյալ վերաքննիչ բողոք են ներկայացրել

Էմման, որը ամեն օր պայքարում է ամուսնուն ոտքի կանգնեցնելու համար՝ վստահեցնում է. «Հաշմանդամություն բուժելի է, իսկ եթե կգտնվի մի այնպիսի բժիշկ, որ հակառակը կպնդի, նա բժիշկ կոչվելու իրավունք անգամ չունի (մայրերը, հայրերը, ընկրեներն ու հարազատները միշտ էլ կպայքարեն իրենց հարազատին լիարժեք դարձնելու համար, անգամ եթե բժիշկները պնդեն, որ ոչինչ անել հնարավոր չէ)»:

Է. Ավետիսյանը կոչ է անում ամեն օր ու ամեն կերպ փորձել օգնել հաշմանդամություն ունեցող մարդուն՝ հասարակական կյանք վերադառնալու ու լիարժեք ապրելու համար. «Հաշմանդամությունը դատաստան չէ՛: Օրինակ, վերցրեք այն բազում մարդկանցից, ովքեր հաշմանդամություն ունենալով հանդերձ՝ օլիմպիական չեմպիոններ, քաղաքական գործիչներ, նկարիչներ, երգիչներ ու երաժիշտներ են: Ինչպե՞ս են նրանք հասել այդ ամենին, ձեզ երբեւէ հարց տվե՞լ եք. Սեփական ուժերին հավատալով... Դո՛ւք էլ պետք է հավատաք ՁԵՐ ուժերին...»:

Իսկ վերջում ինքն էլ լինելով հաշմանդամություն ունեցող մարդու կին՝ նշել է, որ հրաշքներ լինում են, երբ դրանց հավատում ես. «...Ու ամենեւին էլ պարտադիր չէ, որ մարդը քայլի, նման լինի ուրիշներին, տեսնի ու լսի, որ երջանիկ լինի ու երջանկացնի ուրիշներին: Տվե՛ք այդ հնարավորությունը սահմանափակ կարողություն ունեցող մարդուն ու նա ե՛ւ երջանիկ կլինի, ե՛ւ կձգտի ավելիին: Ինչպես ամուսինս է միշտ ասում. «Կյանքը լավ բան է»: Այն պիտի ապրես հավատը սրտումդ, հույսդ չկորցնելով երբեք ու ամենակարեւորը՝ պիտի սիրես կյանքը, ինչպիսին էլ Աստված քեզ ստեղծած լինի: Հավատա՛ դու այդպիսին ես յուրահատուկ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА