ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթուր Վարդանյանի եւ Վահան Շիրխանյանի զրույցը որեւէ աղերս չունի սույն քրեական գործի հետ

04.12.2017 17:48 ԻՐԱՎՈՒՆՔ
Արթուր Վարդանյանի եւ Վահան Շիրխանյանի զրույցը որեւէ աղերս չունի սույն քրեական գործի հետ

Նոյեմբերի 24-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աղմկահարույց Նորք Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական նիստի ընթացքում Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նիստը նախագահող դատավորին միջնորդություն էր ներկայացրել մեղադրանքը պաշտպանող դատախազ Գեւորգ Սարգսյանի նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու մասին:

Ինչու է այսօր հետաձգվել Նորք Մարաշի աղմկահարույց դատավարությունը

Հիշեցնենք, որ 10.11.2017 թվականի դատական նիստի ժամանակ սույն քրեական գործի շրջանակում ապացույցները ներկայացնելիս մեղադրողը, ներկայացնելով զոհված ազատամարտիկ Վալերիկ Վարդանյանի Եռաբլուրում գտնվող գերեզմանի նկարը, երկու անգամ շեշտեց, որ Ա. Վարդանյանը նկարվել է ինչ որ «Շռամ» Վալերիկի գերեզմանի մոտ, առանց դատարանին իրազեկելու, որ ինչ որ «Շռամ» Վալերիկը զոհված ազատամարտիկ է եւ Արթուր Վարդանյանի հայրն է: Ինչին, բնականաբար,  բացասաբար արձագանքեց Արթուր Վարդանյանը նկատելով.«Ինչ-որը դու ես», որի համար մեկ ժամով հեռացվեց դահլիճից: Այդ ընթացքում մեղադրող դատախազը իր հերթին դիմելով Վարդանյանին մասնավորապես նշել էր.«ականջներդ կկտրեմ», ինչը սակայն նախագահող դատավորի կողմից չարժանացավ համապատասխան գնահատականի:


Վերոհիշյալ միջնորդության, ինչպես նաեւ վերջին դատական նիստին հրապարակված աղմկահարույց ձայնագրությունում տեղ գտած խոսակցության հետ կապված փորձեցինք զրուցել Արթուր Վարդանյանի շահերի ներկայացուցիչ, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
- Պարոն Բաղդասարյան վերջին դատական նիստի ընթացքում հրապարակվեց Ձեր պաշտպանյալի եւ Վահան Շիրխանյանի միջեւ խոսակցության վերծանումը, որտեղ խոսք էր գնում երկրի նախագահի ինքնաթիռը պայթեցնելու եւ այլ նմանատիպ ահաբեկչական գործողությունների մասին, ի՞նչ կասեք առումով:


- Նախ, տվյալ խոսակցության հետ կապված դատարանը դեռ պետք է գնահատական տա, թե որքանով է այդ ապացույցը արժանահավատ, ավելին` որքանով կարող տեղ գտնել այս քրեական գործում, որպես ապացույց: Ինչ վերաբերում հրապարակված խոսակցությանը` տեղեկացնեմ, որ անգամ մտադրության բացահայտումը չի կարող դիտվել հանցագործություն: Իսկ ինչ վերաբերում է ինքնաթիռ պայթեցնելուն եւ այլ նմանատիպ գործողություններին` միանշանակ գտնում եմ, որ դա հեքիաթի ժանրից է, շինծու եւ հնարովի: Ավելին աշխարհի պրակտիկայում ավտոմատով ինքնաթիռ խոցվել մեկ անգամ, որի հեղինակը եղել է Ռեմբոն կինոյում, իսկ երկրորդը ըստ մեղադրողների պետք է լիներ Արթուր Վարդանյանը: Երբ ուսումնասիրում ես քրեական գործի նյութերը պաշտպանյալիս գործունեությունը, ապա նաեւ քրեական գործով անցնող այլ անձանց գործողությունները ակնհայտ է դարնում, որ բացարձակ ոչ մի աղերս չի եղել նմանօրինակ գործառույթներ իրականացնելու հետ: Եվ վերջինիս գործողությունը ուղղված է եղել լրիվ այլ հարթության վրա: Կարծում եմ` դատաքննության ընթացքում այդ եւ շատ այլ հարցերի պատասխանները կտրվեն ինչպես Արթուր Վարդանյանի ցուցմունքում այնպես էլ քրեական գործում եղած ապացույցները ուսումնասիրելիս: Մեկ կարեւոր հանգամանքի եւս պետք է ուշադրություն դարձնել. նույն այդ վերծանման մեջ երեւում է, որ ձայնագրիչը դրված է ինչ-որ անշարժ տեղ Վ. Շիրխանյանի տանը, եւ ըստ վերծանողի` Արթուր Վարդանյանի եւ Լիլիթի դուրս գալուց հետո գրվում է` ձայնը հեռացավ: Բայց չգիտես ինչու հետագայում նախաքննության մարմինը հրապարակում է նյութեր, ըստ որի այդ ձայնագրությունը գտնվել է Լիլիթի համակարգչի մեջ: Տարօրինակ է, թե ինչպես է այդ ձայնագրիչը հետագայում հայտնվում Լիլիթի համակարգչի մեջ: Դրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները կարծում եմ մեղադրվող կողմը պարտավոր է տալ:

Զինված խմբի գործով շարունակվում են ներկայացվել գործում առկա ապացույցները

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Աղմկահարույց դատավարության վերաբերյալ հայտնի փաստաբանի հետ զրույցի առավել ուշագրավ հատվածները կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА