ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Միսս տուրիզմ Աշխարհ 2017» մրցույթին

04.12.2017 21:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Միսս տուրիզմ Աշխարհ 2017» մրցույթին

«Միսս տուրիզմ Աշխարհ 2017»  մրցույթին կմասնակցի նաեւ Հայաստանը: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻՑ. «Հայաստանն առաջին անգամ է մասնակցելու նման հեղինակավոր եւ ներկայացուցչական մրցույթի եզրափակչին: Այն անցկացվելու  է հաջորդ տարվա հունվարի 8-ից 28-ը Մալայզիայում: Հայաստանն այս մրցույթում ներկայացնելու իրավունքը տրվել է Գարուն Եարալյանին: Վերջինս ընտրվել է չափազանց երկար տեւած ընտրության արդյունքում: Պատճառն այն է, որ մրցույթի չափանիշներին շատ քչերն էին համապատասխանում: Եվ մեր վերջնական ընտրությունը կանգ առավ հենց իր վրա»:

Ի դեպ, Գ. Ասատրյանը նաեւ ընդգծեց, որ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան «MISS TOURISM WORLD» ապրանքանիշի բացառիկ օգտագործողն ու մրցույթի ազգային տնօրենն է Հայաստանի Հանրապետությունում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մրցույթի մանրամասները «Իրավունքը» կներկայացնի առաջիկայում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА