ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգային ակադեմիական երգչախմբի 80 –ամյակը կամփոփվի հոբելյանական համերգով

04.12.2017 20:44 ՄՇԱԿՈՒՅԹ
Ազգային ակադեմիական երգչախմբի 80 –ամյակը կամփոփվի հոբելյանական համերգով

Դեկտեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբի 80 –ամյակին նվիրված հոբելյանական համերգ, որի ռեժիսորը Երվանդ Ղազանչյանն է:
Անդրադառնալով 80-ամյա ակադեմիական երգչախմբին ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ փաստեց, որ  ցանկացած հայի համար 80-ամյա ակադեմիական երգչախումբ ունենլը մեծագույն հպարտություն է եւ ընդգծեց, որ սպասվում է հետաքիքր համերգային ծրագիր. «Համերգի առաջին հատվածում կհնչեն հայ հոգեւոր երաժշտություն, իսկ երկրորդ հատվածում՝ համաշխարհային դասական ստեղծագործություններ»,-շեշտեց մշակույթի նախարարը:
Արդեն 67 տարի Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարում է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԸ: Նրա ղեկվարությամբ երգչախումբն այս տարիների ընթացքում ունեցել է 866 արտասահմանյան համերգ, կատարել 27 լեզվով երգեր. «Երգչախումբն իր գործունեությունն սկսել է 43 անդամով, իսկ այժմ երգիչների թիվը հասցնել է 100-ի: Աշխարհի 180 քաղաքներում համերգներով հանդես  է եկել երգչախումբը  եւ Հայաստան վերադարձել հաղթանակներով: Խմբի ուսերին մեծ ծանրություն է դրված, այն պետական է,  բոլորի աչքերը մեր վրա են, բայց փառք Աստծո, որ կարողացանք պատվով դուրս գալ: Մեզ լսեց օտար ունկընդիրը եւ հասկացավ, թե ինչ բան է Կոմիտասը եւ խմբերգային երգը հայերեն»,-շեշտեց Հ. Չեքիջյանը: Չնայած, երգչախումբը եղել է աշխարհի տարբեր երկրներում, բայց այսօր մաեստրոեն ունի մեծ ցանկություն լինելու Հարավային Ամերիկայում, Կանադայում եւ Ավստրալիայում:

Արդեն հայտնի է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եւս 5 երգ

Պատահական չի եղել Հ. Չեքիջյանի հայտնվելը երգչախմբում. «Հրավեր ստացա Մոսկվայում աշխատելու, բայց այդ թվականներին Մոսկվան մռայլ տպավորություններ թողեց ինձ վրա, ցանկացա գալ Երեւան: Երբ, ոչ մեկի չէի ճանաչում, բայց եւ այնպես 1961 թվականի սեպտեմբերի 4-ին մրցույթի մասնակցեցի, հաղթեցի, որից հետո եղավ հրաման, որը մինչ օրս ուժի մեջ է: Հիասթափության օրեր շատ են եղել, սակայն մութ ու ցուրտ տարիներին մի օր չեմ բացակայել եւ ժողովրդիս մենակ չեմ թողել՝ չնայած ունեցած բազմաթիվ հնարավորություններին»:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ, հիմնադրվել է 1937 թվականին։ 1961 թվականից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Հովհաննես Չեքիջյանը։ Գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում, Հայաստանից դուրս հանդես է եկել 180 քաղաքներում 820 համերգով։ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Պրահայում, Բեյրութում եւ այլուր երգչախումբը 27 լեզուներով երգել է հայ եւ համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

1969 թվականից երգչախումբն ունի ակադեմիական կոչում, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է, 2012 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ շնորհվել է «ազգային» կարգավիճակ:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հյուրախաղերը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում:

Երգչախումբը ձայնագրել է Եկմալյանի եւ Կոմիտասի պատարագների սկավառակներ։


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА