ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԱՇՏՈՑ ԿՈՄԻՏԱՍԸ» ներկայացվեց Վահան Արծրունու մեկնաբանմամբ

05.12.2017 10:48 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՄԱՇՏՈՑ ԿՈՄԻՏԱՍԸ» ներկայացվեց Վահան Արծրունու մեկնաբանմամբ

  Դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգը կրում էր «ՄԱՇՏՈՑ-ԿՈՄԻՏԱՍ» խորագիրը: Համերգային նախաձեռնության մեջ առկա էին ազգային պատմական նյութի և ժամանակակից երաժշտական լեզվամտածողության համադրություն՝ 21-րդ դարին համահունչ երաժշտական լուծումներով: Մաշտոցյան շարականը և կոմիտասյան քնարերգությունը ներկայացվեց կոմպոզիտոր-կատարող ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ ստեղծագործական մեկնությամբ:Vahan Artsruni-ի լուսանկարը:

   ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ խոսքով՝ հիմնական գաղափարը երկու տիրույթի՝ հոգևոր և աշխարհիկ երաժշտության ներկայացումն է. «Եթե պատկերավոր ներկայացնենք, ապա պետք է պատկերացնենք երկու սյուն, որոնք միավորված են կամարով, որտեղ այդ կամարը հանդիսանում է իմ ստեղծագործական միջամտությունը: Առաջին դեպքում ես մեկնաբանող, գործիքավորող եմ, իսկ երկրորդ պարագայում՝ որպես ստեղծագործող: Ես նման կերպ պարզապես սահմանում եմ իմ հոգևոր հայրենիքը, իմ երաժշտական իդելաները և երաժշտական այն տիրույթը, որն առավել հոգեհարազատ է ինձ››, -նշեց երաժիշտը:

   Համերգի ընթացքում կայացավ «ՄԱՇՏՈՑ. ՍՐԲԱԶԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ» երգաշարի պաշտոնական պրեմիերան և «ԿՈՄԻՏԱՍ. ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ» շարքի կատարումը՝ նախատեսված ձայնի, փողային նվագախմբի համար:

  ՀԵՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА