ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը

05.12.2017 12:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մահացել է ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը

74 տարեկան հասակում մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը։

Ռուբեն Հասրաթյանը ծնվել է 1943 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում։ Պետական և հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին է։ 

1967 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1972 թվականներին աշխատել է «Երևաննախագիծ», 1972-1991 թվականներին և 1997 թվականից՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտներում (1980-1991 թթ. և 1997 թվականից՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար)։ 1991-1997 թթ. զբաղեցրել է «Երնորոգնախագիծ» ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ 

Ռուբեն Հասրաթյանի համահեղինակային նախագծերով իրականացվել են Կապանի թիվ 5 և թիվ 6 թաղամասերի, Գյումրիի և Երևանի «Էրեբունի» օդանավակայանների, Երևանի թեթևատլետիկայի ծածկած մանեժի կառուցապատումը, կազմվել Ստեփանավան քաղաքի վերականգնման գլխավոր հատակագիծը և Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը։ 

Հասրաթյանը Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1977), «Տարվա լավագույն կառույց» (1984) համամիութենական ստուգատեսների դափնեկիր է։ 

2004 թվականին Երևանում տեղադրված Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարի ճարտարապետն է, ինչպես նաև 2008 թվականին Երևանում տեղադրված Վիլյամ Սարոյանի հուշարձանի ճարտարապետներից մեկը։ Նա հեղինակել է նաև 2012 թվականին Երևանում տեղադրված «Վարք հավերժության» քանդակը։

Դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը. մայրը մահացել է

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА