ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանն ու Չինաստանը զգուշացրել են ԱՄՆ-ին

05.12.2017 13:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանն ու Չինաստանը զգուշացրել են ԱՄՆ-ին

Ռուսաստանն ու Չինաստանը բողոքել են Կորեական թերակղզում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի օդուժի լայնածավալ զորավարժության անցկացման դեմ, գրում է Reuters գործակալությունը:

Պուշկովը զգուշացրել է Սիրիայում ԱՄՆ-ի անջատողական նպատակների կապակցությամբ

Մոսկվան ու Պեկինը սադրիչ են բնութագրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի օդուժի համատեղ զորավարժությունը և երկու երկրներին կոչ են արել հրաժարվել այդ զորավարժությունից` դրանով նպաստելով Կորեական թերակղզում խաղաղության ու կայունության հաստատմանը:

Չինաստանն ու Ռուսաստանն ավելի  վաղ առաջարկել էին, որ Հյուսիսային Կորեայի սպառազինական ծրագրի դադարեցման դիմաց ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան հրաժարվեն համատեղ զորավարժությունների անցկացումից:

Չնայած զգուշացումներին, երկուշաբթի ավելի քան 230 կործանիչների մասնակցությամբ մեկնարկել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի օդուժի համատեղ զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև ուրբաթ օրը:

Փխենյանը բազմիցս քննադատել է Կորեական թերակղզում բռնությունը կանխելու հարցում ԱՄՆ-ի երկակի վերաբերմունքը և հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է հրաժարվի Հյուսիսային Կորեայի դեմ իր թշնամական քաղաքականություններից, այդ թվում Փխենյանի միջուկային կարողությունը ոչնչացնելու քաղաքականությունից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА