ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճիշտ աշխատանքներ իրականացնելու դեպքում «Մեղրու» զատ առեւտրի գոտին կունենա բազմակողմ հաջողություն

05.12.2017 14:43 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ճիշտ աշխատանքներ իրականացնելու դեպքում «Մեղրու» զատ առեւտրի գոտին կունենա բազմակողմ հաջողություն

Դեկտեմբերի 15-ին կբացվի «Մեղրի» ազատ առեւտրի գոտու առաջին հատվածը, որտեղ ընթանում են շինաշխատանքներ:

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ խոսքով` Իրանի հետ Հայաստանն ունեցել է շուկա, որն այդքան էլ լավ չի աշխատել. «Հուսով եմ`այսօրվա իրավիճակի փոփոխության պարագայում  մենք կունենանք ռեալ հնարավորությունավելի ավելի լավ իրականացնելու առեւտրաշրջանառությունը: Առաջինը` սա լինելու է ազատ առեւտրի գոտի, այսինքն` իրանական կողմը համաձայնվել է, որ այս տարածքում առեւտուր անելու պարագայում մաքսերը բավականին ցածր լինեն կամ ընդհանրապես չլինեն: Հայաստանն արդեն անդամակցում է  ԵԱՏՄ-ին, նաեւ GPS ծրագրերի շրջանակներում կարող ենք 6 հազար անուն ապրանք, որոնք համապատասխանում են եվրոպական չափանբիշներին,  արտահանել եվրոպական շուկա, սա ստիպում է, որպեսզի մենք համագործակցենք նաեւ իրանական կողմի հետ, քանի որ Իրանը նման պայմանագրեր չունի եւ պետք է գայթակղիչ լինի այդ երկրի  համար: Մենք կարող ենք համապատասխանորեն համագործակցել , ստեղծել համատեղ արտադրանքներ եւ միասին արտահանել, թե՛ ԵԱՏՄ շուկա, թե՛ ԵՄ շուկա , նաեւ թույլ է տալիս, որպեսզի մեր ապրանքը ազատ առեւտրի շուկայում կարողանանք ներկայացնել առանց բարձր մաքսերի, որն ունի Իրանը: Այսինքն, սա կարող ենք համարել բազմակողմ հաջողություն, եթե իրականացվեն ճիշտ աշխատանքներ»,-«Իրավունքի» հետ զրույցում փաստեց Գ. Իսկանդարյանը:

Գազպրոմը հայտարարել է «Հյուսիսային հոսք-3» գազատարի կառուցման պատրաստակամության մասին

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА