ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկազ Բաղմանյանն իմ հորդորով է ազատման դիմում գրել. Վիգեն Սարգսյան

05.12.2017 15:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Հայկազ Բաղմանյանն իմ հորդորով է ազատման դիմում գրել. Վիգեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն իր հորդորով է աշխատանքի ազատման դիմում գրել:

Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր. ԱՄՆ դեսպան

«Հայկազ Բաղմանյանը իմ հորդորով աշխատանքի ազատման զեկուցագիր է գրել»,- Մարշալ Բաղրամյանին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Նա հավելեց, որ պաշտոնանկության պատճառը Բաղմանյանի` աշխատանքային պարտականություններում թերանալն է եղել:

Հիշեցնենք, որ օրերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում որոշում են կայացրել զբաղեցրած պաշտոններից ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանին և Ստեփան Գալստյանին։ Մինչ օրս ՊՆ-ից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էին այս լուրը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА