ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲՈԼՈՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԹԱՏՐՈՆ` ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՓՆՏՐԵԼՈՒ»

05.12.2017 20:45 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԲՈԼՈՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԹԱՏՐՈՆ` ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՓՆՏՐԵԼՈՒ»

Օրերս Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում դերասան-բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի ռեժիսուրայով կայացավ Պիեր Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման առաջնախաղը: Թեպետ «Ֆիգարոյի ամուսնությունը» շատ է բեմադրվել հայկական թատրոններում` տարբեր ռեժիսորների կողմից, սակայն այս անգամ ավանդական ու դասական «Ֆիգարոյի ամուսնություն» փնտրել պետք չէ: Երիտասարդ ռեժիսորը տուրք է տվել թատերական ժամանակակից արտահայտչամիջոցներին` պլաստիկային: «Իրավունքի» հետ զրույցում ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ շեշտեց, որ Հայաստանում թատերագիտությունը կաղում է, որովհետեւ թատերագետները թատրոն չեն սիրում, բայց եւ  վստահեցրեց, որ պատրաստ է իր նորամուծությունների համար լսել տարբեր կարծիքներ ու ցանկացած առողջ քննադատություն ընդունել, ապա` շտկել դրանք: 

Թբիլիսիի միակ հայկական պետական թատրոնում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել

«ԵԹԵ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ, ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՊՈԿՎԻ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

- Ներկայացման մեջ գրեթե թերություններ չկան, պարզապես այն թատերական արտահայտչամիջոցը, որին դիմել ենք, այնքան էլ լավ չենք տիրապետում: Այսինքն` դրսում ընդունված տարբերակը, որ խոսքը բերում է շարժման, շարժումը` խոսքի, երբ բովանդակությունը եւ գրական տեքստը հուշում է կոնկրետ շարժումներ` յուրաքանչյուր կերպարից ելնելով: Դրսում դրա համար կան համապատասխան մասնագետներ, ովքեր դերասանների հետ այդ թրեյնինգներն անում են, այլ ոչ թե ռեժիսորը կամ պարուսույցը: Այսինքն` մասնագետներ, ովքեր ամեն անգամ այդ թրեյնինգն անցկացնելով, դերասանին բերում են այն վիճակի, որտեղ ինքն իրեն շատ բնական է զգում: Մեր միակ թերությունը դա է, որ առայժմ դրան չենք տիրապետում, իսկ դա գալիս է մեր սուղ հնարավորություններից է: Եթե այսպես էլ գնա` շարունակեն կրճատումները, ուրեմն շատ ավելի քիչ բաներ կարող ենք մեզ թույլ տալ ու երբեք չենք պոկվի գավառականությունից: Դպրոցի կամ մանկապարտեզի հանդեսից այն կողմ չենք գնա, եթե դրան պրոֆեսիոնալ ընթացք չտրվի:

«ԱՐՎԵՍՏԸ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԱՆՈՒՆԻՑ Է ԽՈՍՈՒՄ»

- Գրիգոր, ժամանակակից որոշ դերասաններ այդ «նորամուծությունը»` ճկունությունը չեն սիրում:
- Ուրեմն` իրենք ժամանակակից չեն: Այս գլոբալիզացիայի դարում, թեպետ ինչ-որ չափով կողմնակից եմ ազգային արժեքներին, բայց քանի որ արվեստը  գլոբալիզացիայի անունից է խոսում` համընդհանուր է: Այսօր շարժմանը դիմելով` տեքստը քչացնելով, տարբեր լեզուներով կարող ենք խոսել: Արվեստի մեջ մենթալիտետը ո՞րն է, ինչպես ասվում է «Ֆիգարոյում», որ եթե սեր ես քարոզում, ուրեմն` պետք է բարոյականություն, դրան պետք է մի լեզու` շարժումը: Այդ առումով բալետը շատ ավելի ունիվերսալ լեզու է, ու նրա մոտեցումը, ռեժիսուրան էլ շատ ավելի կոնկրետ է:

«ԹԱՏԵՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՂՈՒՄ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՏՐՈՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ»

- Հայաստանում այսօր թատերագիտությունը կաղում է, իսկ ի՞նչ արձագանքներ եք սպասում նրանցից, որովհետեւ սովոր են դասական «Ֆիգարոյին»:
- Գիտե՞ք ինչու է Հայաստանում թատերագիտությունը կաղում, որովհետեւ Հայաստանում թատոն չեն սիրում, ու բոլորի մոտ տպավորություն է, որ իրենք թատրոնը սիրում են: Թատերագետը չի սիրում թատրոն, դերասանը, ռեժիսորը, ոչ ոք չի սիրում: Բոլորը գալիս են թատրոն ուրիշ բան փնտրելու, գալիս են սերիալային իրավիճակ փնտրելու, մոռանալով, որ թատրոնը ֆանտազիայի տեղ է, ճաշակով երաժշտության տեղ է, դրամատուրգիայի տեղ է, այնտեղ պիտի լինի լուրջ գրական հիմք, որի շուրջ կառուցվում է գործողությունը: Որ ասում են, թե հայերը թատերասեր ժողովուրդ են, սուտ է, նման բան չկա, որովհետեւ գալ թատրոն ու անընդհատ` բա ո՞ւր է դուռը, բա՞ բարեւ ձեզը ուր մնաց, բա՞ նստելը... Անընդհատ փնտրտուքների մեջ լինել, նշանակում է կա՛մ չհասկանալ, կա՛մ ուղղակի չսիրել թատրոն երեւույթը: Հիմա մեզ մոտ բոլորը շախմատ են սիրում, ա՛յ, երբ կսկսեն սիրել թատրոնը, այդ ժամանակ մենք էլ ինչ-որ տեղաշարժեր կզգանք: Մնում է նստենք ու սպասենք, թե երբ են թատրոնը սիրելու: Բայց հիմա ձեռնունայն չենք նստել, այլ փոքրիկների հետ աշխատում ենք Ամանորի ներկայացման վրա` Անդերսոնի «Ջրահարսի» հեքիաթի մոտիվներով:

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եւս 5 մասնակցի երգերը

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА