КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 26. 04. 2018 : :
Պարզվում է կառավարությունը մերժել է 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ իշխող ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկները: Խմբակցության անունից ՀՅԴ բյուջեի վերաբերյալ 8 առաջարկ է ներկայացրել, բայց դրանք բոլորը կառավարության կողմից մերժվել են: Այսօր «Իրավունքը» ՀՅԴ-ական պատգամավորներից փորձեց պարզել, թե կոնկրետ ինչ առաջարկններ են եղել եւ ինչու է մերժել կառավարությունը: Սակայն ՀՅԴ-ականները բոլոր զբաղված էին կա՛մ «հավես» չունեին զրուցելու, կա՛մ էլ պահանջում էին գրավոր հարցում:
Գուցե կառավարությունից մերժում ստանալուց հետո դաշնակ պատգամավորները տրամադրություն չունեին զրուցելու, բայց լավ կլիներ որ հասարակության համար պարզաբանեին, թե ինչ առաջարկներ են մերժումներ ստացել:
Հուսանք, որոշ ժամանակ անց նրանց նեղվածությունը կանցնի եւ կսկսեն խոսել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ