ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումինիայում ՀՀ նորանշանակ դեսպանին

05.12.2017 23:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումինիայում ՀՀ նորանշանակ դեսպանին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:
Հանդիպմանը Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ու գործակցության առավել ամրապնդման: 

Մահացել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը. այսօրվա դեպքերի մասին նա զգուշացնում էր շաբաթներ առաջ

Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց դեռեւս վաղ միջնադարից ձեւավորված հայ-ռումինական սերտ կապերին, ինչպես նաեւ հայ համայնքի պատմական կարեւոր դերակատարությանը Ռումինիայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում` նշելով, որ շնորհիվ գովարժան իր վաստակի ռումինահայությունն այսօր վայելում է երկրի իշխանությունների հարգանքը: 
Զրույցի ընթացքում պրն. Մինասյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության եւ բարեմաղթանքերի համար՝ հավաստիացնելով, որ իբրեւ դեսպան պիտի իր ջանքերը ներդնի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման համար: Նորանշանակ դեսպանը իր առաքելության մեջ կարեւորեց գործակցությունը Ռումինիայի հայոց թեմի եւ ազգային հաստատությունների հետ:
Խոսվեց նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА