ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հեղինակության հարազատները հոգեբանական տեռորի են ենթարկում».Շամիրամի արյունոտ միջադեպի հետքերով

06.12.2017 11:04 ՔՐԵԱԿԱՆ
«Հեղինակության հարազատները հոգեբանական տեռորի են ենթարկում».Շամիրամի արյունոտ միջադեպի հետքերով

Շամիրամի սգո սրահում 4 անձի մահվան պատճառ դարձած Թելման Քալաշյանի եւ նրա` նույն գործով կալանավորված հորեղբայրը շարունակում են մնալ կալանքի տակ: Բացի այն, որ ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց Քալաշյանի հորեղբոր որդին` Թեյմուր Քալաշյանը. «Ամեն ինչ կարծես խախանդ է առաջին հայացքից: Բայց սպանված քրեական հեղինակության հարազատները պարբերաբար, այսպես ասած, ուրիշների միջոցով հոգեբանական տեռորի են ենթարկում, թե մեկ է` իրենք էս ամեն ինչն էդպես չեն թողնելու: Ճիշտ է, ինչ-որ քայլեր չեն անում, բայց վախը սրտներումս են անընդհատ պահում»:

Ձերբակալվել է քրեական հեղինակություն «ալավերդցի Վահագը»

Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսի 1-ին 4 Թելման Քալաշյանը ժամը 09:30-ի սահմանում գումարային հարցերի շուրջ հեռախոսազրույց էր ունեցել իր ազգականի հետ՝ վերջինի բարեկամներին տված պարտքով գումարը ստանալու պահանջով, որը վերածվել էր վիճաբանության: Այնուհետեւ՝ Թելման Քալաշյանը, իմանալով, որ ազգականը բարեկամներն ու ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, իր վարած «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենայով ժամանել էր նշված վայր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Թ. Քալաշյանը մուտք էր գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ էր արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետեւանքով 4 անձ մահացել էր, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հանցավոր մտադրությունն իրականացնելուց հետո Թելման Քալաշյանն իր ավտոմեքենայով դիմել էր փախուստի:Սպանվել էին Ամո Խուդոյանը,  Զորո Օզմանյանը, Ամրո Օզմանյանն ու Աղասի  Քալոյանը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում էր կայացրել Թելման Քալաշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջինիս հորեղբայրը ձերբակալվել էր՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА