ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնել է ակումբային ռեկորդ

06.12.2017 12:52 ՍՊՈՐՏ
«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնել է ակումբային ռեկորդ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում 2:1 հաշվով հաղթելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին, կրկնել է ակումբային ռեկորդ:  Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը տնային «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում բոլոր մրցաշարերում չպարտվեց 40-րդ խաղում անընդմեջ, հայտնում է ակումբի կայքը:  Նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» տնային պարտություն կրել է 2016 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ Պրեմյեր լիգայի չորրորդ տուրում պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին» (1:2):  Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել ԲԿՄԱ-ի դեմ խաղին: 28-ամյա կիսապաշտպանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 6 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սթոք Սիթի»` ՈՒՂԻՂ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА