ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գվարդիոլա. Մենք Մեսիին առաջարկ չենք արել

06.12.2017 12:55 ՍՊՈՐՏ
Գվարդիոլա. Մենք Մեսիին առաջարկ չենք արել

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է լուրերը, թե անգլիական ակումբը առաջարկ է արել «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսիին: «Սուտ է, մենք նրան չենք դիմել: Մեսսին կարիերան սկսել է «Բարսելոնայում», այնտեղ էլ կավարտի: Եթե նա ցանկանար հեռանալ, նոր պայմանագիր չէր կնքի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Մենք չենք տեսել Մխիթարյանի լավագույն խաղը «Յունայթեդում».Նևիլը` Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխության մասին

Եվրոպական մամուլը գրել էր, թե «Մանչեսթեր Սիթին» Մեսսիին առաջարկել է 100 միլիոն եվրո անգլիական ակումբ տեղափոխվելու համար եւ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА