ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կադաստրի աշխատակիցը երկու բազմաբնակարան շենք ունի. «Փաստ»

08.12.2017 11:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Կադաստրի աշխատակիցը երկու բազմաբնակարան շենք ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության պետ Արա Թորոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Պատերազմի մասին կանխատեսումները չափազանցված են. «Փաստ»

Թորոսյանի հայտարարագիրը առանձնապես ծավալուն չէ, ընդամենը երկու անշարժ գույք ունի: Բայց այդ երկու անշարժ գույքը բազմաբնակարան բնակելի շենքեր են:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ հուլիսի 1–ին, դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ, 2500 ամերիկյան դոլար ու 2000 եվրո: Դե իսկ եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 912 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:

Թերևս, Թորոսյանի մասին այլ տեղեկություններ չկան, կադաստրի պետական մոկիտեի կայքում էլ նրա կենսագրությանը վերաբերող տվյալներ չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА