ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապահովագրական խարդախություններ

15.12.2017 17:38 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ապահովագրական խարդախություններ

Նախ, մինչ ապահովագրական խարդախության տեսակներին անցնելը հակիրճ ներկայացնենք, թե ինչ են դրանք իրենից ներկայացնում:Image may contain: one or more people and text
Այսպես, ապահովագրական խարդախությունը ապահովագրության բնագավառում խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ապահովագրական ընկերությունից կամ իր հաճախորդից որոշակի օգուտներ ստանալու նպատակով անձի կողմից դիտավորյալ կատարված գործողությունն է կամ հակառակը, որոշակի անհրաժեշտ քայլերի չձեռնարկումը:

Ստորագրվել է հուշագիր. ԵԱՏՄ արտահանման ապահովագրական գործակալությունները կհամագործակցեն

Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիան (IAIS) առանձնացնում է ապահովագրական խարդախության 3 տեսակ՝

 

 

1.    Ներքին խարդախություն:Image may contain: text

. Ուղղված է ապահովագրական ընկերության դեմ և կատարվում է հենց ապահովագրական ընկերության խորհրդի անդամի, գործադիր տնօրենի կամ աշխատակազմի որևէ անդամի կողմից՝ միայնակ կամ այլ անձանց հետ համագործակցության միջոցով:
. Համագործակցող անձինք կարող են լինել և՛ ապահովագրական ընկերությունից, և՛ ապահովագրական ընկերությունից դուրս:
.    Ապահովագրական ընկերության աշխատակիցները սովորաբար յուրացնում են ապահովագրողների դրամական միջոցները, օրինակ՝ տեխնիկա, տեղեկատվություն և այլ իրեր:
 
Image may contain: one or more people and text2.    Ապահովադիրների կողմից կատարվող խարդախություն և հատուցման հետ կապված խարդախություն:

.    Ապահովադրի և/կամ հայցային խարդախությունը կարող են կատարվել ապահովադրի կողմից ապահովագրական պայմանագրի սկզբում, ընթացքում կամ հատուցման համար հայցերի ներկայացման ժամանակ: Օրինակ՝ բժշկական գործունեության մեջ ներգրավվածները կարող են հայց ներկայացնել որևէ բժշկական ծառայության համար, որը կարող է և մատուցված չլինել կամ մեխանիկները, ինժեներները կարող են մեծացնել վերանորոգման ծախսերը:
.    Ապահովադիրները կարող են միտումնավոր թաքցնել կամ տրամադրել սխալ, ոչ լիարժեք և երկրորդային տեղեկատվություն: Օրինակ՝ այլ ապահովագրական ընկերությունների կողմից ծածկույթի մերժումը կամ կրկնակի հատուցման տրամադրում:
 
Image may contain: one or more people and text3.    Միջնորդների խարդախություն:

.    Միջնորդների կողմից կատարված խարդախությունն ուղղված է ապահովագրական ընկերության, ապահովադրի կամ այլ շահագրգիռ անձի դեմ:
.    Միջնորդների խարդախությունը ներառում է.
I.    Ապահովադիրների կողմից վճարված ապահովագրավճարների պահում այնքան ժամանակ, քանի դեռ պատահար տեղի չի ունեցել,
II.    Ապահովագրել գոյություն չունեցող ապահովադիրների և մինչև ապահովագրավճարների առաջին վճարումը, հավաքագրում են միջնորդավճարն և պայմանագիրը դադարեցնում ապահովագրավճարներ չվճարելու համար,
III.    Ապահովադիրների հետ համաձայնության են գալիս կատարել հայցային խարդախություն կամ խարդախության այլ տեսակ, օրինակ` հետին թվով գործարքներ՝ ապահովագրողին տրամադրելով սխալ ինֆորմացիա:

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով ապահովագրական ընկերությունների գործակալ, առաջարկում է ձեռք բերել ապահովագրական պրոդուկտներ՝ շահավետ պայմաններով

Այսպեսով, կարելի է փաստել, որ ապահովագրական վերը թվարկված երեք խարդախություններն էլ նպաստում են անօրինական եկամտի ստեղծմանը: Ապահովագրական ընկերությունները պետք է ունենան հստակ քաղաքականություն կասկածվող խարդախությունը համապատասխան իրավապահ մարմիններին հայտնելու համար:
Ապահովագրական ընկերությունները պետք է տեղեկացնեն իրենց վերահսկող մարմնին խարդախության հետ կապված որևէ տեղեկատվության վերաբերյալ, որը պահանջվում կամ հատուկ կերպով պահանջվել է վերահսկողների կողմից: Ապահովագրական ընկերությունները պետք է տեղեկացնեն իրենց վերահսկողներին նվազագույնը այն խարդախության վերաբերյալ, որը պոտենցիալ էական ազդեցություն է ունենում իր ֆինանսական վիճակի, գործունեության կամ համբավի վրա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА