ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հաղթելու ենք». Կարեն Հովհաննիսյանը պարգեւատրվել է սպայական դաշույնով

15.12.2017 23:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՐՑԱԽ
«Հաղթելու ենք». Կարեն Հովհաննիսյանը պարգեւատրվել է սպայական դաշույնով

ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանի հրամանով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների եւ Արցախի հանրապետության պաշտպանության բանակի հետ սերտ համագործակցության համար ի նշան երախտագիտության՝ սպայական դաշույնով պարգեւատրվել է «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի նախաձեռնության հեղինակ, Մարդու իրավունքների պաշտպանին կից զինծառայողների իրավունքների պաշտպանության փորձագիտական խորհրդի անդամ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

««Մի ազգ, մի բանակը» պլակատ չի, կենսակերպ է». Շուշան Պետրոսյան (Տեսանյութ)

Այս մասին Կ. Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է հետեւյալը. «Անակնկալ էր, որն իսկապես պարտավորեցնող է... Ընկերներ ջան, շնորհավորում եմ բոլորիդ, հատկապես «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի մասնակիցներին: Մենք միասին մի այնպիսի սուրբ գործ ենք կատարում, որն աննկատ չի մնացել Արցախի հանրապետության ՊԲ-ի հրամանատարության կողմից: Շնորհավորում եմ բոլորիս, սա դիրքապահ զինվորի եւ սպայի երախտիքի արտացոլումն է բոլորիս նկատմամբ: Հաղթելու ենք...»:

Նշենք, որ այժմ Կ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ընթանում է «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի 10-րդ հոբելյանական փուլը: Ծրագրի նպատակն է աջակից լինել, ձեռք մեկնել բանակին, որ օր առաջ ունենա այն, ինչը կարող է ավելի ամրապնդել դիրքապահ զինվորի անվտանգության ու առողջության պայմանները: Այսօր արդեն «Հայոց Հզոր Բանակ» ծրագիրը մեծ արձագանք ունի համացանցում եւ համացանցից դուրս՝ ունենալով մեծ վստահություն հանրության լայն շրջանակների համար:  Ծրագրի իրականացման համար բացվել են բանկային հաշվեհամարներ, որոնց վրա էլ թե ՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից կատրվում են փոխանցումները, որոնց վերաբերյալ ամենայն մանրամասնությամբ ծրագրին աջակցողներին հաշվետվություն է ներկայացնում անձամբ Կ. Հովհաննիսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА