ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեխաներին կերակրելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծանր վնաս էր պատճառել ամուսնուն. դատապարտվել է պայմանական ազատազրկման

17.12.2017 11:04 ԻՐԱՎՈՒՆՔ
Երեխաներին կերակրելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծանր վնաս էր պատճառել ամուսնուն. դատապարտվել է պայմանական ազատազրկման

Արարատի մարզում երեխաներին կերակրելու համար գումար վաստակելու խնդրի հետ կապված կնոջ կողմից ամուսնու առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով կինը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, և դատապարտվել 3 տարվա պայմանական ազատազրկման՝ 1 տարվա փորձաշրջանով:

Կացնով սպանել է քնած ամուսնուն. գործն ուղարկվել է դատարան

Ըստ մեղադրանքի, կինը 2016թ. դեկտեմբերի 3-ին ժամը 23:45-ի սահմաններում Արարատի մարզում գտնվող վագոն տնակում կենցաղային հարցերի շուրջ, այն է՝ երեխաներին կերակրելու համար գումար վաստակելու միջոցներ ձեռնարկելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել ամուսնու հետ, որի ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկ անգամ սառը զենք չհանդիսացող խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու կրծքավանդակի աջ շրջանին և նրա առողջությանը պատճառել՝ կրծքային ներքին զարկերակի երակի, ստոծանու, լյարդի վնասումներով, աջակողմյան հեմոպնևմոթորաքսով, կրծքավանդակի աջ առաջային մակերեսի կտրած-ծակած վերքի ձևով՝ ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Գործը դատարանում ամբաստանյալի միջնորդությամբ քննվել է արագացված կարգով:

Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ կինը խոստովանել ու զղջացել է կատարած արարքի համար, նախկինում դատապարտված չի եղել, նրա արարքի կատարմանը նպաստել է տուժողի հակաբարոյական պահվածքն ու արտահայտությունը, որ խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները, ամուսիններով հաշտվել են և բնութագրվում է դրականորեն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА