ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կանադացի միլիարդատերն ու նրա կինը հայտնաբերվել են մահացած իրենց տան նկուղում

17.12.2017 12:33 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Կանադացի միլիարդատերն ու նրա կինը հայտնաբերվել են մահացած իրենց տան նկուղում

Կանադացի միլիարդատեր Բարրի Շերմանն ու նրա կին Հանին հայտնաբերվել են մահացած Տորոնտոյում` իրենց տանը: Ոստիկանությունը մատնանշում է, որ նրանց մահվան հանգամանքները կասկած են հարուցում:

«Նազարբաեւը նոր թափ է հաղորդում ԱՄՆ-Ղազախստան հարաբերություններին». քաղաքագետ (Տեսանյութ)

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, տեղական մամուլի հաղորդմամբ` նրանք հայտնաբերվել են անշարժ գույքի գործակալի կողմից՝ վաճառքի հանված նրանց սեփական տան նկուղում:

Շերմանը Կանադայում խոշորագույն Apotex դեղագործական կորպորացիայի հիմնադիրն ու ղեկավարն էր, այն ամբողջ աշխարհով մեկ զբաղվում է ջեներիկյան (բնօրինակ դեղորայքի համարժեքներ, որոնց պատենտավորման ժամկետն ավարտվել է կամ ի սկզբանե չի պատենտավորվել) պրեպարատների առևտրով:

Ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ տան կողպեքը կոտրելու նշաններ չեն հայտնաբերվել: Տեղական մամուլը գրում է նաև, որ դեռևս քննությունը որևէ կասկածյալ չունի:

Forbes ամսագիրը Բարրի Շերմանի անձնական կարողությունը գնահատել է 3,2 մլրդ դոլար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА