ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հորաքրոջ որդուն 20 հազար դոլար է խոստացել՝ ամուսնուն սպանելու համար. 66-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել

17.12.2017 13:49 ԻՐԱՎՈՒՆՔ
Հորաքրոջ որդուն 20 հազար դոլար է խոստացել՝ ամուսնուն սպանելու համար. 66-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 66-ամյա կնոջը՝ ամուսնու սպանության դրդչության համար։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

Կացնով սպանել է քնած ամուսնուն. գործն ուղարկվել է դատարան

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է ևս մեկ սպանություն՝ կատարված 2013 թվականին՝ Երևանում։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1951 թ. ծնված կինը 2012 թվականի ընթացքում հորաքրոջ որդուն պարբերաբար պատմել է ամուսնու հետ մասնավոր հարցերի շուրջ ունեցած խնդիրների մասին և  նյութապես շահագրգռելով, այն է ՝  20.000 ԱՄՆ դոլար խոստանալով՝ դրդել է սպանել նրան։ 

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2013թ. հունվարի 17-ին կինը դուրս է եկել տանից, իսկ հյուրընկալված ազգականը բութ-կոշտ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա ամուսնու գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Նախնական քննության տվյալներով՝ սպանությունից հետո կինը մաս-մաս ազգականին փոխանցել է խոստացված գումարից 15 հազար ԱՄՆ դոլարը։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝66-ամյա կնոջը դեկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА