ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մաքսատուրքի ամենամեծ բարձրացումը 4 տոկոս է». Խ. Հարությունյան

19.12.2017 12:37 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Մաքսատուրքի ամենամեծ բարձրացումը 4 տոկոս է». Խ. Հարությունյան

ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով խոսակցություններին, թե հաջորդ տարվա հունվարի 1-ից լայն սպառման բազմաթիվ ապրանքներ կթանկանան` կապված մաքսատուրքերի բարձրացման հետ,  փաստեց, որ շատերը առիթից օգտվելով  փորձում են գնաճաը կապել այն փաստի հետ, որ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ, սակայն գնաճը որեւէ առնչություն չունի դրա հետ. «Ասում են հունվարի1-ից 900 ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրանալու են, բայց սա խեղաթյուրված տվյալ է: Ցավում եմ, որ ծառայությունը չի արձագանքում նամանատիպ խեղաթյուրված խոսակցություններին: Իրականությունը հետեւյալն է,  պաշտոնապես հայտարարում եմ, որ  հաջորդ տարի բարձրանալու են երրորդ երկրից ԵԱՏՄ մեզ համար ներկրվող 80 ապրանքատեսակի մաքսատուրքը: Ընդ որում մաքսատուրքի ամենամեծ բարձրացումը 4 տոկոս է: Միակ բանը, որը կարող էր մեզ հետաքրքրել, թռչնամիսն է, որի մաքսատուրքը բարձրացնում է  4 տոկոսով: Հարց է առաջանում, ԵԱՏՄ անդամ պետությունները չե՞ն գիտակցում, որ թռչնամսի մաքսատուրքը բարձրացնելով  4 տոկոսով նրանք երրորդ երկիր ներմուծվող ապրանքի գինը բարձրացնում են: Նրանք գիտակցում են, բայց ինչու են գնում այդ ճանապարհով , որովհետեւ իրենք ունեն սեփական ներքին արտադրողը: Այսինքն`  մենք որպես սպառող կանգնում ենք ընտրության առջեւ  ներմուծվող  հավ գնել, թե՞ տեղական արտադրության: Սա չի կարող խթանել գնաճը:  Ի դեպ, մաքսատուրքերի մեծ մասը տատանվում է 1-2տոկոս»,-ընդգծեց Խ Հարությունյանը եւ հավելեց, որ  Վրաստանում առաջին օգտագործման ապրանքների մասով գրանցվել է գնաճ, բայց Վրաստանը ԵԱՏՄ անդամ չէ , ոչ էլ նման մաքսատուրքերի առջեւ է կանգնած. «Կան  գործոններ , որոնք պայմանավորված չեն մեզանով: Գնաճը պայմաանվորված է միջազգային շուկայի գնաճով, սեզոնայնությամբ` մի գուցե, կուրերոն տարածել այն միտքը, թե մտանք ԵԱՏՄ այդ պատճառով էլ թանկացումներ են` կեղծ են»,-եզրափակեց Խ. Հարությունյանը:

Առայժմ եղանակային պայմանները գյուղատնտեսության համար որեւէ խնդիր չեն ստեղծել


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА