ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի բանտում ասացին, որ Ալլահից բացի այլ Աստված չկա ու Աստվածաշունչը նետեցին աղբամանը. Լապշին

19.12.2017 14:49 ԹԵՄԱ
Ադրբեջանի բանտում ասացին, որ Ալլահից բացի այլ Աստված չկա ու Աստվածաշունչը նետեցին աղբամանը. Լապշին

Ադրբեջանի բանտերում արգելված է ցանկացած կրոնական գրականություն՝ բացի մահմեդականից: Այս մասին իր բլոգում պատմել է Ադրբեջանից վերջերս հեռացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Գարո Փայլանը Պոլսի պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարին

Նրա խոսքով` երբ իրեն Ադրբեջանի առաջին տիկնոջ` Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով Մինսկից տեղափոխել են Բաքու, իր մոտ մի քանի գիրք է եղել, այդ թվում՝ հրեական Թորան և ուղղափառ քարոզիչ Հայր Արսենիի՝ կյանքի մասին պատմվածքների ժողովածուն:

Բաքվի քննչական մեկուսարանում խուզարկության ժամանակ աշխատակիցները ցուցադրաբար գետնին են նետել երկու գիրքն էլ՝ ասելով, թե Ալլահից բացի այլ Աստված չկա, այնուհետև գետնին ընկած գրքերը ոտքով շպրտեցին անկյուն, որտեղ գտնվել է աղբամանը:

«Չնայած ես հավատքից բավականին հեռու մարդ եմ, գրքերի հանդեպ նման վերաբերմունքը բացասաբար ազդեց ինձ վրա: Անկախ ինձնից հիշեցի Ադոլֆ Ալոիզովիչի իշխանության գալուց հետո նացիստների կողմից գրքեր այրելը», - գրել է Լապշինը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА