ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի համար 2017 թվականը հաջողված էր

21.12.2017 18:39 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Արցախի համար 2017 թվականը հաջողված էր

Չնայած այն հանագամաքին, որ Ադրբեջանն իր « սեւ ցուցակում» է ներառում այն օտարերկրացիներին, ովքեր այցելում են Արցախ, այդուհանդերձ այդ հանգամանքը  շատերին չի խանգարում այցելել Արցախ, տեսնել տեղի մշակույթը, շփվել ժողովրդի հետ: ԱԺ փոխխոսնակ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԻ խոսքով` Ադրբեջանի նպատակը միշտ եղել է Արցախին պահել շրջափակման մեջ, սակայն երբեք չի հաջողվել, քանի որ Արցախում կարողանում են վարել ճկուն քաղաքականություն. «Եթե Մինչեւ ԱԺ վեցերորդ  գումարման նիստը եւ 2016 թվականի  ապրիլյան պատերազմը Արցախ էր ժամանել երեք երկրների պատվիրակություններ, ապա դրանից հետո պատվիրակությունների թիվն ավելացել է եւս մեկով: Մարդիկ տեսնում են, որ Արցախը փորձում է ապրել խաղաղ, Ստեփանակերտում տանկեր այլեւս կանգնած չեն եւ ապրում են անպես, ինչպես քաղաքակիրթ աշխարհում»,-փաստեց Վ. Բալայանը եւ նկատեց, որ Արցախի Ազգային ժողովում օրեցօր ավելացնում են բարեկամության հանձնախմբերը:
Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրի հարցում 2017 թվականին ունեցած ձեռբերումներին, ապա Վահրամ Բալայանը նկատեց, որ եթե նախկինում միջազգային հանրությունը խոսում էր այն մասին, որ Արցախն ինքնավար մարզի կարգավիճակում պետք է մնա Ադրբեջանի կազմում, ապա վերջին տարիներին, հատկապես այս տարի, ավելի շատ խոսում են ժողովուրդների ինքնորոշման մասին, այսինքն` Արցախում ապրող մարդու կարծիքը պետք է հաշվի առնեն. «Այդ կարծիքը բնականաբար հայտնի է: Թուրքիան, որն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին, խնդրել է, որպեսզի վերադարձնեն ազատագրված հինգ շրջանները, ինչը խոսում է այն մասին , որ համակերպվել են Արցախի հանրապետության գոյության փաստի հետ: Սա Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների արտաքին քաղաքականության ասպարեզում ունեցած հաջողություններից մեկն է: Այս ամենը մեզ ինչ-որ տեղ հնարավորություն է տալիս, որպեսզի լայնածավալ պատերազմը հնարավորինս մեզանից հեռացնենք: Պատերազմի վերսկսումը հնարավորինս պետք է մինիմալացվի»,-ընդգծեց Արցախի ԱԺ փոխխոսնակը: Նրա բնորոշմամաբ, Արցախի համար 2017 թվականը հաջողված էր, այդ թվում` վերաբնակեցման հարցում, որի ուղղությամբ Արցախի իշխանություններն իրականացնում են մեծ աշխատանքներ: Իշխանությունների համար սա կարեւորագույն հարցերից մեկն է. «Արցախում պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որ դրսում ապրող մեր հայրենակիցների համար այստեղ ապրելը դառնա կյանքի նպատակ»,-եզրափակեց Վահրամ Բալայանը:

Երբ որոշեն նախագահի ու վարչապետի թեկնածուին, գաղտնի չեն պահի


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА