ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.12.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, Թուրքիայի նախագահ ԷՐԴՈՂԱՆԸ շատ հաճախ զարմանալի բաներ է անում: Թրամփի հայտարարությանը` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ, Էրդողանին դրդել է հոխորտալ ԱՄՆ-ի դեմ: Մասնավորապես, Էրդողանը կատաղել էր այն բանից, որ, ըստ Դոնալդ Թրամփի` ՄԱԿ-ում ԱՄՆ-ի որոշումը չեղարկելու օգտին քվեարկած երկրները կզրկվեն ամերիկյան ֆինանսական աջակցությունից. «Իսկ ի՞նչ է անում ԱՄՆ նախագահը: Սպառնալիքներ է հնչեցնում: ԱՄՆ-ը աշխարհում դոլարով վաճառվող կամք է ցանկանում գնել: Պարոն Թրամփ, դուք Թուրքիայի ժողովրդավարական կամքը դոլարով չեք կարող գնել: Կոչ եմ անում նաեւ աշխարհի բոլոր երկրներին: Այդ դոլարները կգնան, բայց ձեր կամքը հետ չի գա»: Պատկերացնո՞ւմ եք` «Թուրքիայի ժողովրդավարական կամք»` դա նույնքան զարմանալի է, ինչ խոզը տուռնիկին: 

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերի 19-ին 70 կողմ, 26 դեմ եւ 76 ձեռնպահ ձայնով ընդունվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում եւ Սեւաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով բանաձեւը: Այն կոչ է անում Ռուսաստանին կյանքի կոչել 12 կետից բաղկացած առաջարկների փաթեթը` «վերջ դնելով Ղրիմի բնակիչների հանդեպ մարդու իրավունքների խախտումներին»: Եվ հիմա ամերիկամոլ «ծակպրոֆեսորները» վրդովվում են, թե ինչու է Հայաստանը դեմ քվեարկել: Մինչդեռ դա շատ հստակ բացատրել է ՀՀԿ-ական պատգամավոր, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ. «Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը` այն է, որ ցանկացած ժողովրդի ինքնորոշման իրավունք պետք է հարգվի, եթե կամարտահայտությունը միջազգային իրավունքի բոլոր ընդունված նորմերին համաձայն է: Ղրիմի հարցում առաջին անգամ չի արտահայտվում Հայաստանի դիրքորոշումը, պարզապես այսպիսով եւս մեկ անգամ ի ցույց է դրվում, որ մենք հարգում ենք միջազգային իրավունքի դրույթը ազգերի ինքնորոշման մասին»: Հետաքրքիր է, վրդովվողներին ընդհանրապես ծանո՞թ է, թե ինչ բան է սկզբունքայնությունը, թե` նրանց համար զարմանալիորեն միակ ճշմարիտն այն է, ինչին կողմ է Արեւմուտքը: 

«Աղջիկ պարոն, աղան ասաց` բալը թանկ ա»,- այդ հռչակավոր թեւավոր խոսքը ակամա հիշում ենք Ֆեյսբուքում բազում հայերի վրդովմունքն առաջացրած մի լուսանկարի առնչությամբ: Այն է` պատկերված է պլաստիկե թափանցիկ տուփով ԿԵՌԱՍԸ, որի 1 կգ-ի գինը 33600 դրամ է, իսկ տուփի մեջ եղած 11 հատ կեռասները համապատասխանաբար 4400 դրամ է: Պատկերացնո՞ւմ եք, կեռասը խավիարի գնին, բայց եթե դա հայտնվել է խանութներում, ուրեմն կան աչքածակներ, ովքեր այդպիսի գնով գնում են: Դե ինչ կա զարմանալու, եթե մեր հայրենակիցներից բավականին շատերը Նոր տարվա սեղանի համար վարկ են վերցնում, որպեսզի հարեւան-բարեկամների մոտ պարծենան սեղանի ճոխությամբ, իսկ հետո ամբողջ տարին այդ վարկի տոկոսների տակ են  ճռռում: Ուստի, զարմանալով հանդերձ, մնում է մեր հայրենակիցներին հիշեցնել, որ Նոր տարուն կարեւոր է ոչ թե սեղանի շքեղությունը, այլ տոնական տրամադրությունը եւ բարյացակամությունը, ինչպես մերձավորների, այնպես էլ հեռավորների նկատմամբ: 

Ինչպես հայտնի է, ԱԺ միջանցքներում պատգամավորներից ոմանք երանությամբ հիշում էին ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ նախագահության ժամանակները, քանզի պարոն Սահակյանը հաստատ թույլ չէր տա «Ելքին» խորհրդարանը վերածել կրկեսի: Դիտարկմանը, թե կանոնակարգը թույլ է տալիս 20 րոպեանոց ընդմիջում վերցնել, Սահակյանն ասաց. «Թույլ է տալիս, բայց նախագահն էլ այդ իրավունքն ունի, որ չհաշվի դա, ասի` հիմա մեկը մյուսի հետեւից վերցնում եք, խախտում եք մեր բնականոն աշխատանքը, դնում եմ քվեարկության»: Եվ Գալուստ Գրիգորիչը իրավացիորեն նկատեց. «Վերջին հաշվով սա Ազգային ժողով է, եւ այստեղ բացի օրենսդրությունից, կա նաեւ տրադիցիա: Էն խնդիրները, որ վիճում էին, որ չի քվեարկել, պետք է նորից քվեարկի, դրանք խրթին բաներ են, որոնք ԱԺ-ին չեն վերաբերում, ու չի կարելի է նման խնդիրների մեջ մտնել: Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը»: Եվ զարմանալիորեն պարզվեց, որ Գալուստ Սահակյանը ընդդիմությանը շատ բարձր է գնահատում. «Ընդդիմությունը, եթե բոլոր հարցերին վեր է կենում ու փորձում է ինչ-որ տեսակավորել, դա կարծում եմ` ընդդիմության գործը չէ: Ընդդիմությունն ավելի բարձր խնդիր ունի»: Դե ինչ, հուսանք, որ Նոր տարում ընդդիմությունը կանցնի այդ բարձր խնդրի կատարմանը: 

ԶԱՐՄԱՆՔ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА