ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դեռ չենք եկել այն գաղափարին, որ պետք է ավելի ճոխ նշել Սուրբ ծնունդը»

22.12.2017 21:45 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Դեռ չենք եկել այն գաղափարին, որ պետք է ավելի ճոխ նշել Սուրբ ծնունդը»

Մինչ Ամանոր «Իրավունքը» շարունակում է ներկայացնել հանրային ու մշակույթի գործիչների հիշարժան Ամանորն ու այն դիմավորելու ընտանեկան ավանդույթները: Թեպետ մեր այսօրվա զրուցակիցը` ռեժիսոր, պրոդյուսեր, «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ դժվարացավ առանձնացնել որեւէ հիշարժան Ամանոր, շեշտելով՝ բոլորն էլ առանձնահատուկ ու հիշարժան են եղել իր համար, բայց եւ վստահեցրեց՝ Նոր տարին ընտանեկան տոն լինելով, պետք է նախապատվությունը տանք Սուրբ ծնունդին: 

Տրանսպորտի սակագնի բարձրացումը կախված է ձեռքբերվող ավտոբուսներից (Տեսանյութ)

«... ՈՒ ԲՈԼՈՐՈՎ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԶԱՐԴԱՐԵԼ ԲՆԱԿԱՐԱՆԸ»

- Մեր ընտանեկան ավանդույթները՝ Ամանորի հետ կապված, շարունակական է, որը փորձում ենք անպայման պահպանել: Նախ՝ աշխատում ենք բոլորս միասին դիմավորել Նոր տարին, իհարկե, վերջին տարիներին այդքան էլ դա չի հաջողվում: Տղաներս մեծացել են, Դավիթս դեռ բանակում է... Բայց միշտ՝ տոնածառի զարդարանքից սկսած ամեն ինչ միասին ենք անում: Կրտսեր որդիս՝ Վահեն, զարդարելու ընթացքում անպայման Նոր տարվա երաժշտություններ է միացնում, ու բոլորով սկսում ենք զարդարել բնակարանը: Դա մի ավանդական պրոցես է, որը դեպի Նոր տարի է մեզ տանում: Մեր ընտանիքում Նոր տարիները միշտ անցնում են մեծ ընտանեկան հավաքույթով՝ աղմկոտ, ուրախ երգերով, պարերով:

«ՀԻՇՈՒՄ ԵՄ, ՈՐ ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆ ԻՆՁ ԳՐԿԵԼ ԷՐ»

- Եթե մի պահ տեղափոխվեք մանկություն, ի՞նչ զգացողություններ է արթնացնում Ամանորը, կամ ի՞նչ կարող եք հիշել Ձմեռ պապիկից:
- Շատ փոքր էի, երեւի 4-5 տարեկան, հավանաբար օպերային թատրոնում ամանորյա տոնածառային ներկայացման էին ծնողներս ինձ տարել, հիշում եմ, որ Ձմեռ պապիկն ինձ գրկել էր ու, շատ ջերմ զգացողություն էր առաջացել ինձ մոտ, որ մի  անծանոթ պապիկ պինդ գրկել է ինձ: Այդպիսի շատ հեռավոր զգացողություններ շատ կան Նոր տարվա հետ կապված: 

«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՀՐԱՇՔՆԵՐԻՆ»

- Նոր տարին համարելով ընտանեկան տոն` հետաքրքիր է, Սուրբ ծնունդն է՞լ եք ընտանեկան միջավայրում նշում:
- Ես հավատում եմ Նոր տարվա հրաշքներին, հավատում եմ, որ այդ օրը կարող է որոշակի երազանքների սկիզբ դնել: Բայց ես կարեւորությունը տալիս եմ Տիրոջ ծննդյան տոնին: Ցավում եմ՝ դեռ չենք եկել այն գաղափարին, որ պետք է ավելի ճոխ ու ջերմեռանդ նշել Սուրբ ծնունդը, քան՝ Նոր տարին: Ամեն դեպքում, տարիները երեւի կբերեն մեզ այդ գաղափարին, որ պետք է իսկապես կարեւորությունը տալ Տիրոջ ծննդյանը: Մեր ընտանիքում շատ ենք սիրում  Սուրբ ծննդյան երեկոն՝ ճրագալույսը, անպայման գնում ենք եկեղեցի, մասնակցում պատարագին, ճրագ բերում տուն ու երեկոյան ընթրիք ենք անում: Այդ ամենն իր մեջ ջերմացնող բան ունի:

«ՉԳԻՏԵՄ` ԻՄ ԾՆՎԱԾ ՏԱՐԻՆ ՇՈՒՆԸ ԴԵՂԻՆ Է ԵՂԵԼ, ԹԵ՝ ՍՊԻՏԱԿ»

Մխիթարյանի քույրն արխիվային տեսանյութով շնորհավորել է Հենրիխի ծննդյան օրը

- Պարոն Քեշիշյան, փետրավոր Աքաղաղն ի՞նչ տվեց ու ի՞նչ ակնկալիք, սպասումներ ունեք Դեղին շան տարուց:
- Կոնկրետ ինձ համար Աքաղաղի՝ անցնող տարին, բուռն էր արկածներով, նոր գաղափարներով, նոր գործերով, շատ ճամփորդություններով: Այսինքն՝  հասցրել եմ անել ավելին, քան կարելի էր նախատեսել: Ու ամենակարեւորը՝ այդ ամենը արել եմ շատ սիրով ու ուրախությամբ, որովհետեւ թվում է` գործերը շատ են, անընդհատ զբաղված ես, բայց կա նաեւ որոշակի հանդարտություն, ինչը կարծում եմ Աքաղաղի շնորհքն էր: Իսկ Շան տարին, կարծում եմ, էլ ավելի լավ է լինելու ինձ  համար, որովհետեւ ես Շան տարում եմ ծնվել, բայց, արդեն չգիտեմ, իմ ծնված տարին շունը դեղին է եղել, թե` սպիտակ, կարեւորը Շան տարի է եղել: 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՑ ԽՆԴՐԵԼ Է, ՈՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԶՈՀԵՐ ՉՈՒՆԵՆԱՆՔ

- Ի՞նչ եք խնդրելու Ձմեռ պապիկից
- Ամենակարեւորը՝ լինի խաղաղություն, չունենանք զոհեր սահմանում, չլինի պատերազմի շարունակություն... 
- Ձեր Ամանորի բարեմաղթանքը մեր ընթերցողներին ու ընդհանրապես հայ հանրությանը: 
- Վստահ եմ՝ շատ լավ տարի է լինելու: Սիրենք մեր երկիրը, սիրենք մեր գործը, մեր ընտանիքը, մեր ծնողներին, մեր երեխաներին եւ փորձենք ապրել հնարավորինս անհոգ ու ուրախ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА