ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մորը դանակահարած դուստրն անմեղսունակ է ճանաչվել

23.12.2017 13:59 ԻՐԱՎՈՒՆՔ
Մորը դանակահարած դուստրն անմեղսունակ է ճանաչվել

Մոր առոջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող դուստրը անմեղսունակ է ճանաչվել:

Երիտասարդ աղջկա պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զույցում հայտնեց, որ նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզակացության համաձայն՝ աղջիկն անմեղսունակ է ճանաչվել և տեղափոխվել հոգեբուժական հիվանդանոց:

48-ամյա որդին մալուխով խեղդամահ է արել մորը

Քրեական գործն ուղարկվել է դատարան՝ աղջկա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու նպատակով:

Ըստ մեղադրանքի՝ աղջիկը 2017թ. հոկտեմբերի 1-ին մոր և քրոջ հետ գտնվել է Երևան քաղաքում գտնվող իրենց տանը:

Մայրն աղջկան ասել է, որ դեղերը խմի, իսկ նա քաղցած է եղել և խնդրել է կերակուր պատրաստել, և երբ մայրը գնացել է խոհանոց, որպեսզի ուտելիք բերի դստեր համար, վերջինս սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և առանց պատճառի հարվածել է մորը:

Դանակի հարվածը վնասել է կնոջ թոքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА