ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանում ուղեւորներով լի ավտոբուսը դուրս է եկել մայթ, կոտրել նստարաններն ու բախվել ծառին (ֆոտո)

23.12.2017 16:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ուղեւորներով լի ավտոբուսը դուրս է եկել մայթ, կոտրել նստարաններն ու բախվել ծառին (ֆոտո)

Երեւանի Կոմիտասի պողոտայում, Դայանա խանութից մի քիչ ներքեւ, ժամը 15.00-ի սահմաններում ավտոբուսը բախվել է ծառին:

«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին (Ֆոտո)

Ականատեսներից մեկը iravunk.com-ին հայտնեց, որ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, մոտ 250 մետր մայթով իջել ներքեւ ու բախվեծ խհաստաբուն ծառին:

Ավտոբուսի վարորդը փորձելով ամեն կերպ արգելակել մեքենան, աջ է թեքվել, դուրս եկել մայթ ու նախքան ծառին բախվել ավտոբուսը վնասել է գովազդային վահանակը, մի քանի նստարարներ:

Ավտոբուսում ուղեւորներ են եղել, սակայն նախնական տեղեկություններով վիրավորներ չկան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА